Արմինֆո.Հայաստանում ռոբոտաշինության, ծրագրավորման, էլեկտրոնիկայի և դիզայնի նկատմամբ հետաքրքրության զարգացման, ինչպես նաև ճարտարագիտական մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը դեկտեմբերի 11-ին Հայաստանում կանցկացնի «ԱրմՌոբոտիքս 2022» ինքնակառավարվող ռոբոտների Հայաստանի 14-րդ առաջնությունը: Առաջնության անցկացման հովանավորը նաև Ակբա բանկն է:
Մրցույթի շրջանակում ռոբոտաշինության և ծրագրավորման իրենց հմտությունները, ունակություններն ու գիտելիքները կցուցադրեն 3 տարբեր խմբերի բաժանված թիմերը՝ դպրոցահասակների թիմերը (10-17տ.), սկսնակ ընկերությունների թիմերն ու մասնագիտացած ընկերությունները:
Թիմերի ստեղծած ռոբոտները մրցույթի ընթացքում կլուծեն ագրոոլորտին վերաբերող խնդիրներ՝ բերքի հավաքումից մինչև սերմերի տնկում, այգիների ու բույսերի ոռոգումից մինչև կենդանիների կերակրում: Ռոբոտները նաև կկատարեն տնտեսության մշտադիտարկում, ստացվող տվյալների վերլուծություն:
RUB | 4.27 | 0.02 |
USD | 388.09 | 0.57 |
EUR | 421.93 | 2.44 |
GBP | 491.67 | 3.28 |
CAD | 284.77 | 0.52 |
JPY | 25.09 | 0.21 |
CNY | 53.77 | 0.12 |
CHF | 430.06 | 2.10 |