Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է ուկրաինահայ մի խումբ գործարարների: Հանդիպմանը մասնակցել են նաև Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Ներդրումների աջակցման կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը։
ԲՏԱՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ողջունելով պատվիրակության այցը նախարարություն, Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է նախարարության գործունեության ուղղությունները, առաջնահերթ նպատակները, իրականացվող և նախանշված ծրագրերը: Նախարարը մասնավորապես անդրադարձել է տեխնոլոգիական կրթության, ստարտափ էկոհամակարգի, թվայնացման, վենչուրային ֆոնդի, տիեզերական տեխնոլոգիաների ոլորտի, տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:
Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար, նշել, որ Ուկրաինայի հայությունը հայրենիքի կողքին է, և պատրաստակամություն են հայտնել իրենց հնարավորությունների շրջանակներում նպաստելու երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացմանը:
Նախարար Ռոբերտ Խաչատրյանն իր հերթին հույս է հայտնել, որ ճանաչողական այս հանդիպումը շուտով կվերածվի գործնական ծրագրերի:
RUB | 4.27 | 0.02 |
USD | 388.09 | 0.57 |
EUR | 421.93 | 2.44 |
GBP | 491.67 | 3.28 |
CAD | 284.77 | 0.52 |
JPY | 25.09 | 0.21 |
CNY | 53.77 | 0.12 |
CHF | 430.06 | 2.10 |