Արմինֆո. Նոյեմբերի 12-ին նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը մասնակցել են Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի շուրջ քննարկմանը:
Էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրության համաձայն, միջոցառմանը մասնակցել են նաև Համաշխարհային բանկի առաքելության, կառավարության շահագրգիռ գերատեսչությունների, ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչներ ու միջազգային փորձագետներ:
«Մեզ համար կարևոր է ներկա լինել այս քննարկմանը և ունենալ մեր ներդրումը: Անհնար է գերագնահատել մարդկային կապիտալում կատարված ներդրումները։ Կան լուրջ խնդիրներ, որոնք մենք պետք է լուծենք: Այսօր մեր պետական բյուջեն ունի այդ հնարավորությունը։ Մեզ համար կարևոր է լսել նաև մասնագետների կարծիքներն ու մեկնաբանությունները, և ուրախ կլինենք սկսել իրականացման գործընթաց»,-նշել է նախարարը:
RUB | 4.27 | 0.02 |
USD | 388.09 | 0.57 |
EUR | 421.93 | 2.44 |
GBP | 491.67 | 3.28 |
CAD | 284.77 | 0.52 |
JPY | 25.09 | 0.21 |
CNY | 53.77 | 0.12 |
CHF | 430.06 | 2.10 |