Արմինֆո. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արգավ Ալեմայեհու Տեգենուի գլխավորած պատվիրակությանը։
ԲՏԱ նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Գևորգ Մանթաշյանը դեսպանին է ներկայացրել նախարարության գործունեության ուղղությունները, անդրադարձել թվայնացման, ստարտափների զարգացման, տեխնոլոգիական կրթության ուղղությամբ իրականացվող ծրագրերին։
Արգավ Ալեմայեհու Տեգենուին իր հերթին ներկայացրել է տեխնոլոգիական ուղղություններով Եթովպիայում ձեռքբերումները՝ ընդգծելով արդյունաբերական կենտրոնների, էկոհամակարգի, տեխնոարդյունաբերության զարգացմանն ուղղված ձեռքբերումները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային կառավարման, տեխնոլոգիական կրթության և մի շարք այլ ուղղություններով երկու երկրների միջև համագործակցության զարգացման հնարավորությունները։
Գևորգ Մանթաշյանը հյուրերին է ներկայացրել նաև Հայաստանում անցկացվող տեխնոլոգիական ոլորտի միջոցառումներն՝ առանձնացնելով սեպտեմբերի 5-10-ը կայանալիք «Սթարմուս VI» գիտության և արվեստի միջազգային փառատոնը, հրավիրելով եթովպիական պատվիրակությանը մասնակցելու մեր երկրում անցկացվող նշանակալի այդ իրադարձությանը։
RUB | 4.27 | 0.02 |
USD | 388.09 | 0.57 |
EUR | 421.93 | 2.44 |
GBP | 491.67 | 3.28 |
CAD | 284.77 | 0.52 |
JPY | 25.09 | 0.21 |
CNY | 53.77 | 0.12 |
CHF | 430.06 | 2.10 |