Արմինֆո.2022 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում օտարերկրացիների կողմից կատարվել է անշարժ գույքի առքուվաճառքի 1 046 գործարք, ինչը 31,6 տոկոսով ավելի է մեր տարվա վաղեմության ցուցանիշից: Ընդ որում, գործարքների ընդհանուր թվում օտարերկրացիներին բաժին է ընկել 8,6% (նախորդ տարվա 7,2%-ի դիմաց):
Ըստ ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրի տվյալների, ավանդաբար անշարժ գույք վաճառող օտարերկրացիների թիվը գերազանցել է գնողների թիվը: Մասնավորապես, հաշվետու ժամանակահատվածում 689 ոչ ռեզիդենտ անշարժ գույքի վաճառքի գործարք են կնքել, 318-ը' առքի, 39-ը' ինչպես առքի, այնպես էլ վաճառքի գործարքներ են կնքել: Արդյունքում՝ I եռամսյակում օտարերկրացիների կողմից գնվել է անշարժ գույքի 357 օբյեկտ, վաճառվել է՝ 728-ը:
Ընդ որում, օտարերկրացիների կողմից անշարժ գույքի առքի առյուծի բաժինը պատկանում է բնակարաններին՝ 44,3%, որին հաջորդում են հողերը (22,4%), առանձնատները (17,1%), ավտոտնակներ (6,7%), հասարակական նշանակության շենքեր (5,6%), եւ ամենացածր տոկոսը բաժին է ընկնում արտադրական նշանակության շինություններին (3,9%):
Ինչպես եւ առքի, այնպես էլ վաճառքի գործարքներում բնակարանների մասնաբաժինը ամենամեծն է' 44,5%, որին հաջորդում են հողերը (28,2%), առանձնատները (21,4%), ավտոտնակներ (2,9%), հասարակական նշանակության շենքեր (2,6%), արտադրական նշանակության շնություններ (0,4%):
Հայաստանում առավել ակտիվ անշարժ գույք են գնում և վաճառում ՌԴ, ԱՄՆ, Իրանի, եվրոպական մի շարք երկրների և ԱՊՀ քաղաքացիները։
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |