Երկուշաբթի, 6 Սեպտեմբերի 2021 17:49
Կարինա Մելիքյան

ԱրմԻնֆո-ի ֆինանսական վարկանիշ.  Զբոսաշրջության ապահովագրման գծով հավաքագրումներն աճել են, իսկ փոխհատուցումների անկումը պահպանվել է

ԱրմԻնֆո-ի ֆինանսական վարկանիշ.  Զբոսաշրջության ապահովագրման գծով հավաքագրումներն աճել են, իսկ փոխհատուցումների անկումը պահպանվել է

Արմինֆո.Հայաստանում զբոսաշրջության ապահովագրման գծով հավաքագրումները 2021թ. առաջին կիսամյակում 70% ծանրակշիռ  աճ են արձանագրել (նախորդ տարվա 46,4% էական անկումից)՝ հասնելով 235,9 մլն դրամի (475,8 հազար դոլար):

Նման աճը, որը կապված է արտագնա զբոսաշրջության որոշակի ակտիվացման հետ, թույլ է տվել ոչ միայն մոտենալ երկամյա վաղեմության ծավալին, այլեւ վերադարձնել ապահովագրավճարների ընդհանուր պորտֆելում զբոսաշրջության ապահովագրման 1% մասնաբաժինը: Այդ մասին վկայում է ՀՀ ԿԲ ստանդարտներով ԱԸ-ների պորտֆելների հաշվետվությունների տվյալների հիման վրա ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի ապահովագրական ընկերությունների ֆինանսական վարկանիշը:

 

Ընդ որում, 2021թ. առաջին կիսամյակում բժշկական ապահովագրության գծով հավաքագրումների չափավոր աճը պահպանվել է՝ տարեկան տեմպերի համեստ արագացմամբ՝ 5,6 տոկոսից մինչեւ 6,8 տոկոս, մինչեւ 9,75 մլրդ դրամ (19,7 մլն դոլար): Այս զուսպ աճը փոքր-ինչ նվազեցրել է ապահովագրավճարների ընդհանուր պորտֆելում բժշկական ապահովագրության մասնաբաժինը՝ 37,6 տոկոսից մինչեւ 36,7 տոկոս, այդուհանդերձ, այդ դասում պահպանելով երկրորդ տեղը (ԱՊՊԱ-ից հետո) ըստ հավաքագրումների գերակշռության:

 

AmRating ազգային վարկանշային գործակալության վերլուծաբանների կարծիքով.  "Այժմ կորոնավիրուսի ահեղ դելտա-շտամի ալիքի վրա, չափազանց դանդաղ ընթացող պատվաստումների պայմաններդում, չի բացառվում լոքդաունի վերսկսման հավանականությունը, եթե կիրառվող սահմանափակման միջոցառումները լինեն անարդյունք։ Որպես հետևանք՝ բացասական ազդեցության տակ կրկին կարող է հայտնվել տուրինդուստրիան։ Նույնիսկ բժշկական ապահովագրությունը դժվար թե նման իրավիճակում շահեկան դիրք զբաղեցնի, ինչպես 2020 թվականին չաշխատած այդ դասի արդիականության մի շարք անկանխատեսելի գործոնների պատճառով: Դեպի լավը փոփոխությունը հնարավոր է միայն տնտեսության լիակատար վերականգնումից հետո, որը, լավագույն դեպքում, սպասվում է 2023 թվականին, բայց, դատելով աճի ներկայիս ցածր տեմպերից, դանդաղ պատվաստումից եւ վարակի արագ մուտացիայից, տնտեսական աճի նախկին տեմպերը հնարավոր կլինի վերադարձնել, ամենայն հավանականությամբ, 2025 թվականից ոչ շուտ":

 

Ընդ որում, այդ երկու դասերի գծով փոխհատուցումների դինամիկան տարբեր ուղղվածություն ունի ։ Այսպես, զզբոսաշրջության ապահովագրության գծով վճարումների անկումը պահպանվել է՝ արագացնելով տեմպերը 45,4 տոկոսից մինչեւ 79,3 տոկոս, իսկ բժշկական ապահովագրության գծով աճն արագացրել են 1,2 տոկոսից մինչեւ 12 տոկոս ՝ 2021թ. առաջին կիսամյակում կազմելով, համապատասխանաբար, 6,1 մլն դրամ եւ 4.1 մլրդ դրամ: Արդյունքում՝ զբոսաշրջության ապահովագրության մասնաբաժինը փոխհատուցումների ընդհանուր ծավալում նվազել է տարեկան կտրվածքով 0,3% - ից մինչեւ 0,04%, իսկ բժշկական ապահովագրության մասնաբաժինը, նույնիսկ, կրճատվելով 32,5% - ից մինչեւ 30,3%, պահպանել է 2-րդ դիրքը (գերիշխող ԱՊՊԱ-ից հետո):

Այս ֆոնին զգալիորեն նեղացել է բժշկական ապահոովագրության գծով վերաապահովագրական դրամական փոխանցումների աճը՝ 31 տոկոսից մինչեւ 15,7 տոկոս՝ կազմելով 494,3 մլն դրամ, իսկ զբոսաշրջության ապահովագրման գծով՝  29,4 տոկոս անկումից հասել է 3,5 անգամ աճի՝ հասնելով 110,1 մլն դրամի։

 

Ըստ ԱրմԻնֆո-ի Ֆինանսական վարկանիշի տվյալների՝ բժշկական ապահովագրություն բարձր պահանջվածության մասին է վկայում գործող պայմանագրերի թվով 3-րդ դիրքը, որոնց թիվը այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ 66,6 հազար է, որորցից միայն 4,3 հազարն է կնքվել II եռամսյակում։ Եւ այդ ցուցանիշների տարեկան դինամիկան տարբեր ուղղվածություն ունի. գործող պայմանագրերի 0.3% անկումն ուղեկցվում է եռամսյակային կտրվածքով կնքվածների 23.8% աճով:

 

Իսկ զբոսաշրջության ապահովագրման գծով գործող պայմանագրերի թիվն առայժմ անկում է ապրում, տարեկան տեմպերի արագացմամբ 29 տոկոսից մինչեւ 58,9 տոկոս, այսինքն, նվազել են 13,3 հազարից մինչեւ 5,5 հազար: Ընդ որում, եռամսյակային կնքված պայմանագրերը տարեկան դինամիկա ծավալել են 87,7 տոկոս անկումից մինչեւ 4 անգամ աճ, այսինքն, աճել են 2,4 հազարից մինչեւ 9,7 հազար:

 

Պատասխանելու համար այն հարցին, թե երբ լիովին կվերականգնվի միջազգային զբոսաշրջությունը, ՄԱԿ-ի ԱՀԿ-ի փորձագետները 2021 թվականին հարցում են անցկացրել, որի արդյունքներով եզրակացրել են, որ 2019 թվականի մակարդակին հասնելու համար կպահանջվի 2,5-4 տարի: Ոլորտի վերականգնման խոչընդոտների թվում նրանք նշում են կորոնավիրուսի դանդաղ զսպումը, համավարակի դեմ պայքարի համար սահմանափակումներ մտցնելիս երկրների միջեւ համակարգման բացակայությունը, ինչպես նաեւ տնտեսական իրադրության վատթարացումը: "2020 թվականը վատթարագույն տարին էր միջազգային զբոսաշրջության պատմության մեջ. ակտիվության անկումը կազմել է 74 տոկոս, կամ ավելի քան 1 մլրդ զբոսաշրջիկ՝ 2019 թվականի համեմատ։ Դրամական արտահայտությամբ ոլորտի կորուստները կազմել են 1.3 տրլն դոլար։ Բացի այդ, համավարակը հարցականի տակ է դրել տուրինդուստրիայում ավելի քան 100 մլն աշխատատեղերի գոյությունը, քանի որ զբոսաշրջության ոլորտի գործատուների մեծ մասը փոքր բիզնեսի ներկայացուցիչներ են, որը չունի ամրության պաշար եւ պատրաստ չէ զգալի ծախսերի:

 

2021 թ. սկզբին հիվանդությունների թվի աճի առնչությամբ շատ երկրներ սկսեցին սահմանել կրկնվող սահմանափակումներ, այդ թվում, պարտադիր թեստավորում, կարանտին ժամաաանողների համար եւ, նույնիսկ, սահմանների լիակատար փակում: Մյուս կողմից, COVID-19-ի դեմ պատվաստումների աստիճանական ծավալումը վերականգնում է սպառողների եւ շուկայի մասնակիցների վստահությունը արգելքների մոտալուտ թուլացման եւ միջազգային զբոսաշրջության վերականգնման հարցում", - արձանագրել են ՄԱԿ-ի ԱՀԿ-ի փորձագետները:

 

Հայաստանում նույնպես զբոսաշրջային հոսքը դեռեւս հեռու է նախաքովիդյան մակարդակից։ Ըստ վիճակագրական տվյալների, 2021թ. առաջին կիսամյակում Հայաստան է այցելել 239 263 զբոսաշրջիկ, ինչը 22,2 տոկոսով պակաս է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից։ Կրճատվել է նաև ներքին զբոսաշրջության հոսքը՝ տարեկան 28.4% - ով, մինչև 59 497 մարդ: Զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնածների թիվը կրճատվել է էլ ավելի՝ տարեկան 42.1% - ով, մինչև 115 546 մարդ: Համեմատության համար նշենք, որ 2019թ. առաջին կիսամյակում Հայաստան է այցելել 770 055 զբոսաշրջիկ, իսկ զբոսաշրջության նպատակով մեկնել է 684 808 մարդ, և տարեկան աճը երկու դեպքում էլ գրեթե նույնն է եղել, համապատասխանաբար, 12,3 % եւ 12,1 %: "Եվ, դատելով կարանտինային միջոցների վերսկսումից եւ դանդաղ ընթացող պատվաստումից, որը միայն ս. թ. հոկտեմբերից կդառնա պարտադիր, սակայն,  միայն պետական գերատեսչությունների եւ տնտեսվարող սուբյեկտների համար, զբոսաշրջային ինդուստրիայի բարելավման ուղղությամբ արագ փոփոխություններ ակնկալելու հարկ չկա եւ, հետեւաբար, զբոսաշրջության ապահովագրությունը շուտով չի վերականգնի նախկին ծավալները", - կարծում են AmRating-ի վերլուծաբանները:

 

Բժշկական ապահովագրության եւ զբոսաշրջության ապահովագրության հատվածներում ապահովագրավճարների գծով առաջին երկու դիրքերը պահպանում են "ԻՆԳՈ Արմենիա"  եւ "Ռոսգոսստրախ-Արմենիա" ԱԸ-ները: Բժշկական ապահովագրության և զբոսաշրջության ապահովագրության շուկայի ընդհանուր ծավալներում դրանց համախառն մասնաբաժինը կազմում է, համապատասխանաբար, 61,4% և 74,1%: Ընդ որում, այդ նույն ընկերություններն առաջատար դիրքեր են զբաղեցնում գործող պայմանագրերի թվով. "Ռոսգոսստրախ Արմենիա" - ն՝ բժշկական ապահովագրության գծով (37,8 հազ.կամ շուկայում ընդհանուր թվի 56,8% - ը), իսկ "ԻՆԳՈ Արմենիա" -ն՝ զբոսաշրջության ապահովագրության գծով (1,8 հազ. կամ շուկայում ընդհանուր թվի 32,7% - ը)։

 

ԱրմԻնֆո-ի Ֆինանսական վարկանիշի տվյալներով, Հայաստանում գործող 6 ապահովագրական ընկերություններ, ընդհանուր առմամբ, 2021 թվականի առաջին կիսամյակում հավաքել են 26.6 մլրդ դրամ ($53.6 մլն) չափով ապահովագրավճարներ՝ տարեկան դինամիկան  7.9% անկումից հասցնելով 9.4% աճի: Ապահովագրական փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմել է 13.6 մլրդ դրամ ($27.4 մլն)՝ 4.7% անկումից մինչչեւ  20.1% աճ տարեկան դինամիկայով։  Վերաապահովագրությանը փոխանցված ապահովագրավճարների տարեկան դինամիկան ծավալվել է 23% անկումից մինչեւ 36,8 աճ՝ գերազանցելով 4.2 մլրդ դրամը (8.6 մլն դոլար): Ապահովագրավճարներում, փոխհատուցումներում եւ վերաապահովագրական փոխանցումներում բուժապահովագրությունը զբաղեցնում է երկրորդ տեղը: Ապահովագրավճարների եւ փոխհատուցումների ընդհանուր ծավալներով առաջատարը "Ռոսգոսստրախ Արմենիա" ԱԸ- ն է, համապատասխանաբար, 7.6 մլրդ և 4.3 մլրդ դրամ, իսկ վերաապահովագրական փոխանցումների գծով՝ "ԻՆԳՈ Արմենիա" ԱԸ՝ 2.2 մլրդ դրամ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունըՆելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը
Հայաստանի ԱԳՆ. Վրաստան այցելող զբոսաշրջիկների կյանքի պարտադիր ապահովագրության մասին օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէՀայաստանի ԱԳՆ. Վրաստան այցելող զբոսաշրջիկների կյանքի պարտադիր ապահովագրության մասին օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէ
ՎԶԵԲ-ը և ԱՄՆ ՄԶԳ-ը կզարգացնեն տրանսպորտային և թվային ենթակառուցվածքները Հայաստանում, Ադրբեջանում և ՎրաստանումՎԶԵԲ-ը և ԱՄՆ ՄԶԳ-ը կզարգացնեն տրանսպորտային և թվային ենթակառուցվածքները Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում
ՀՀ իշխանություններն ուսումնասիրում են նոր աղբավայրեր կառուցելու հնարավորությունը ՝ ՀՀ իշխանություններն ուսումնասիրում են նոր աղբավայրեր կառուցելու հնարավորությունը ՝ "մեկ աղբավայր երկու մարզերի համար" սկզբունքով
Օդիլ Ռենո-Բասսոն վերընտրվել է ՎԶԵԲ-ի նախագահ երկրորդ ժամկետովՕդիլ Ռենո-Բասսոն վերընտրվել է ՎԶԵԲ-ի նախագահ երկրորդ ժամկետով
Կառավարությունը հաստատել է արցախցի ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրը. ծախսերը գնահատվում են 10-12 մլրդ դրամԿառավարությունը հաստատել է արցախցի ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրը. ծախսերը գնահատվում են 10-12 մլրդ դրամ
Գնել Սանոսյանը Միջազգային ֆինանասական կորպորացիայի պատվիրակության հետ քննարկել է «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման ծրագիրըԳնել Սանոսյանը Միջազգային ֆինանասական կորպորացիայի պատվիրակության հետ քննարկել է «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման ծրագիրը
Մոսկվա. Հայաստանի համար ԵԱՏՄ-ին անդամակցությունը շահավետ է տնտեսական տեսանկյունիցՄոսկվա. Հայաստանի համար ԵԱՏՄ-ին անդամակցությունը շահավետ է տնտեսական տեսանկյունից
ՎԶԵԲ-ն Արմսվիսբանկին տրամադրում է 10 մլն դոլար վարկ ի աջակցություն ՄՓՄՁ-ի մրցունակության և կանաչ անցմանՎԶԵԲ-ն Արմսվիսբանկին տրամադրում է 10 մլն դոլար վարկ ի աջակցություն ՄՓՄՁ-ի մրցունակության և կանաչ անցման
Առողջապահության պետպատվերի ֆինանսավորման համար կառավարությունը լրացուցիչ 3 մլրդ դրամ կհատկացնիԱռողջապահության պետպատվերի ֆինանսավորման համար կառավարությունը լրացուցիչ 3 մլրդ դրամ կհատկացնի
Արդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներումԱրդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում
Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել
Օդիլ Ռենո-Բասո. Հայաստանի տնտեսությունը շարունակում է աճել՝ ի հեճուկս բազմաթիվ բացասական գործոններիՕդիլ Ռենո-Բասո. Հայաստանի տնտեսությունը շարունակում է աճել՝ ի հեճուկս բազմաթիվ բացասական գործոնների
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը ձեռնպահ է մնացել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը ձեռնպահ է մնացել "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային ներդրումային նախագծի իրականացման արժեքը և ժամկետները նշելուց
ՎԶԵԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 4,5%-ից մինչեւ 6,2%ՎԶԵԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 4,5%-ից մինչեւ 6,2%
ՎԶԵԲ - ում խոստանում են աննախադեպ ներդրումներ Հայաստանի տնտեսությունումՎԶԵԲ - ում խոստանում են աննախադեպ ներդրումներ Հայաստանի տնտեսությունում
Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել    Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել   
Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի շինարարության վարկավորումը կդառնա ՎԶԵԲ-ի կողմից երբևէ Հայաստանում իրականացվող խոշորագույն ծրագիրը . բանկի նախագահՍիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի շինարարության վարկավորումը կդառնա ՎԶԵԲ-ի կողմից երբևէ Հայաստանում իրականացվող խոշորագույն ծրագիրը . բանկի նախագահ
Զարգացման ֆրանսիական գործակալությունը նախատեսում է ընդլայնել ՀՀ կառավարության հետ համագործակցության ուղղություններն ու ծրագրերի ծավալներըԶարգացման ֆրանսիական գործակալությունը նախատեսում է ընդլայնել ՀՀ կառավարության հետ համագործակցության ուղղություններն ու ծրագրերի ծավալները
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրըՄի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորություններըՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները
Նուբար Աֆեյանը պատրաստակամություն հայտնել իր կարողություններն ու կապերը ներդնել՝ անշահախնդրորեն աջակցելու հայրենիքի հզորացմանըՆուբար Աֆեյանը պատրաստակամություն հայտնել իր կարողություններն ու կապերը ներդնել՝ անշահախնդրորեն աջակցելու հայրենիքի հզորացմանը
Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համարԳ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար
Ռուսաստանի դեսպան. ԵԱՏՄ-ն, նույնիսկ առկա մարտահրավերների և Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականության պայմաններում, ցույց տվեց իր կայունությունըՌուսաստանի դեսպան. ԵԱՏՄ-ն, նույնիսկ առկա մարտահրավերների և Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականության պայմաններում, ցույց տվեց իր կայունությունը
Ղազախստանի դեսպան. Եվրասիական ինտեգրման զարգացման առաջնահերթությունները, որոնք առաջարկել է Հայաստանը, թույլ կտան ակտիվացնել փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներումՂազախստանի դեսպան. Եվրասիական ինտեգրման զարգացման առաջնահերթությունները, որոնք առաջարկել է Հայաստանը, թույլ կտան ակտիվացնել փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում
Փոխվարչապետ. ԱԶԲ հետ համագործակցությունը կարևոր է Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման տեսանկյունիցՓոխվարչապետ. ԱԶԲ հետ համագործակցությունը կարևոր է Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման տեսանկյունից
Փորձագետ. Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացների հաջող զարգացումը դժվարանում է հակասությունների առկայությամբՓորձագետ. Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացների հաջող զարգացումը դժվարանում է հակասությունների առկայությամբ
Հայաստանն ու Իրանը քննարկում են սահմանային Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախագիծըՀայաստանն ու Իրանը քննարկում են սահմանային Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախագիծը
Ողջ դոնոր հանրությունն այսօր հավաքվել է Երևանում. ակնկալիքները ՎԶԵԲ-ի տարեկան հանդիպումից և հեռանկարներըՈղջ դոնոր հանրությունն այսօր հավաքվել է Երևանում. ակնկալիքները ՎԶԵԲ-ի տարեկան հանդիպումից և հեռանկարները
Ֆինանսական տեխնոլոգիաներից և կիբերանվտանգությունից մինչև էներգաանվտանգություն և առևտրային պատժամիջոցներ. մայիսի 14-ին Երևանում մեկնարկել է ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան ժողովըՖինանսական տեխնոլոգիաներից և կիբերանվտանգությունից մինչև էներգաանվտանգություն և առևտրային պատժամիջոցներ. մայիսի 14-ին Երևանում մեկնարկել է ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան ժողովը
Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանըՀրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը
Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովըԱրդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովը
Մարտին Գալստյան. Բարենպաստ ֆոնի դեպքում առանցքային տոկոսադրույքի իջեցումը իր հետևից կքաշի վարկային տոկոսադրույքներըՄարտին Գալստյան. Բարենպաստ ֆոնի դեպքում առանցքային տոկոսադրույքի իջեցումը իր հետևից կքաշի վարկային տոկոսադրույքները
Կրիպտոոլորտը կարգավորող օրինագիծը շուտով կներկայացվի ՀՀ կառավարությունԿրիպտոոլորտը կարգավորող օրինագիծը շուտով կներկայացվի ՀՀ կառավարություն
Հարկային եկամուտների պլանը կատարվել է 92 տոկոսով. փորձագետն առաջարկում է բացահայտել մուտքերի աճի նոր աղբյուրներՀարկային եկամուտների պլանը կատարվել է 92 տոկոսով. փորձագետն առաջարկում է բացահայտել մուտքերի աճի նոր աղբյուրներ
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշը
Հայաստանը կդառնա «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիրըՀայաստանը կդառնա «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիրը
Հայաստանը համաձայն է ՎԶԵԲ-ի աշխարհագրական մանդատի ընդլայնմանըՀայաստանը համաձայն է ՎԶԵԲ-ի աշխարհագրական մանդատի ընդլայնմանը
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համարConverse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
ԿԲ ղեկավար. Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների գերտաքացումը, հնարավոր է, կազմել է 20-30 տոկոսԿԲ ղեկավար. Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների գերտաքացումը, հնարավոր է, կազմել է 20-30 տոկոս
Հայաստանում 0,8 տոկոս չորսամսյա գնաճը հրահրել են սննդամթերքն ու ծառայություններըՀայաստանում 0,8 տոկոս չորսամսյա գնաճը հրահրել են սննդամթերքն ու ծառայությունները
Փոխվարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանըՓոխվարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆՀայաստանի էկոնոմիկայի նախարարը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
Հայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր. ֆինանսների նախարարՀայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր. ֆինանսների նախարար
Հայաստանը գտնվում է Հայաստանը գտնվում է "հոլանդական հիվանդության" ծուղակում. տնտեսագետ
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն էԿոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկըYouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Հայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասինՀայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասին
Շիրակի մարզում խոշոր խեցգետնաբուծական համալիր կկառուցվի. ներդրումների ծավալը կազմել է 300 մլն դրամՇիրակի մարզում խոշոր խեցգետնաբուծական համալիր կկառուցվի. ներդրումների ծավալը կազմել է 300 մլն դրամ
Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժն արդյունաբերության հատվածն է՝ ոսկեգործության ճյուղի հաշվինՀայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժն արդյունաբերության հատվածն է՝ ոսկեգործության ճյուղի հաշվին
Երևանն ու Բուդապեշտը տնտեսական համագործակցության զարգացման շուրջ համաձայնագիր են ստորագրելԵրևանն ու Բուդապեշտը տնտեսական համագործակցության զարգացման շուրջ համաձայնագիր են ստորագրել
Eurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթըEurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթը
Ռուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննաՌուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննա
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով
ՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համարՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համար
Համաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքըՀամաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքը
2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
16.05.2024
RUB4.270.02
USD388.090.57
EUR421.932.44
GBP491.673.28
CAD284.770.52
JPY25.090.21
CNY53.770.12
CHF430.062.10