Արմինֆո. 2020թ.-ից մինչև 2021թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կատարել է 38.5 մլրդ դրամ ընդհանուր գումարի վճարումներ, որից 36.9 մլրդ հիմնական շահառուներին, և 1.5 մլրդ դրամը '"Կամուրջ" ծրագրի շրջանակներում: Այդ մասին ասվում է հիմնադրամի պաշտոնական հաղորդագրությունում։
Ընդ որում, պարտադիր վճարների գումարը կազմել է 19.4 մլրդ դրամ, որից 9.1 մլրդ դրամը փոխանցվել է 2020 թվականին, և, համապատասխանաբար, 10.3 մլրդ դրամը՝ 2021 թվականի սկզբից մինչև մայիսի 31-ը:
Նշված ժամանակահատվածում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրաբերվել է 8.6 մլրդ դրամ, որից 6.7 մլրդ դրամը' բանկային փոխանցումների միջոցով, իսկ 1.9 մլրդ դրամը' հիմնադրամի կայքի միջոցով: Կառավարումից ստացված եկամուտներն, ընդհանուր առմամբ, կազմել են 3.2 մլրդ դրամ, որից 2.4 մլրդ դրամ՝ 2020 թվականին, և 789.1 մլն դրամ՝ տարեսկզբից մինչեւ մայիսի 31-ը:
"Իր ստեղծման պահից ի վեր Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը մշտապես կատարում է իր առաքելությունը ՝ ապահովելով կայուն եւ հավասար փոխհատուցում մարտական գործողությունների հետեւանքով զոհված, անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաեւ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողներին", - ասված է աղբյուրի մեջ: Հիմնադրամի ռեսուրսները ձևավորվում են Հայաստանում և Արցախում պարտադիր ամսական վճարումների, ինչպես նաև կամավոր նվիրատվությունների, այդ թվում ՝ Սփյուռքից ստացված գումարների հաշվին:
RUB | 4.27 | 0.02 |
USD | 388.09 | 0.57 |
EUR | 421.93 | 2.44 |
GBP | 491.67 | 3.28 |
CAD | 284.77 | 0.52 |
JPY | 25.09 | 0.21 |
CNY | 53.77 | 0.12 |
CHF | 430.06 | 2.10 |