Արմինֆո. «Տելեկոմ Արմենիա»-ի (Beeline ապրանքանիշ) Տնօրենների խորհրդի նախագահ և ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը՝ որպես հիմնական զեկուցող մասնակցել է Reinvent by Renderforest 2021 կոնֆերանսին:
Ինչպես հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը, Ալեքսանդր Եսայանը ելույթ է ունեցել «Ստարտափերից մինչև կորպորացիաներ» թեմայով: Ելնելով սեփական հարուստ փորձից՝ Ալեքսանդրը պատմել է, թե որքան կարևոր է թիմային ոգին բիզնեսում և կիսվեց իր հաջողության պատմությամբ, թե ինչպես կարելի է փոքր ընկերությունից դառնալ հեռահաղորդակցության հսկա և լիարժեք խաղացող տարածաշրջանային շուկայում:
«Հանդիսանալով ԱՏՁՄ նախագահ` Ալեքսանդր Եսայանը տարատեսակ նախագծեր է ղեկավարում Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ, 2019թ․ Երևանում կայացած «WCIT Yerevan 2019»-ի կազմակերպչական կոմիտեի նախագահն էր:
Reinvent by Renderforest կոնֆերանսին այս տարի մասնակցեցին 40 խոսնակ և ավելի քան 1000 հյուրեր:
Կոնֆերանսի հիմնական ելույթները վերաբերում էին տեղեկատվական տեխնոլոգիաներին, թվային մարքեթինգին, ձեռներեցությանը և դիզայնին: Կոնֆերանսը նվիրված էր 4-րդ տնտեսական արդյունաբերական հեղափոխությանը», - ասվում է հաղորդագրությունում:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |