Արմինֆո. Մայիսի 14-ին «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի (Beeline ապրանքանիշ) ղեկավարությունը հանդիպում է ունեցել Հայաստանում այցով գտնվող Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի հետ:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, քննարկվել են տեխնոլոգիական համագործակցության հետ կապված մի շարք հարցեր: Մասնավորապես, քննարկվել է Տելեկոմ Արմենիա ՓԲԸ կողմից դեպի Իրաքյան Քուրդիստան մատակարարվող ինտերնետ թողունակությունների բարձրացման հնարավորությունը՝ տեղի բնակչության կարիքները բավարարելու համար:
Որպես ԱՏՁՄ վարչության անդամ և «Արմաթ» ծրագրի գործընկեր՝ «Տելեկոմ Արմենիա»-ն ներկայացրել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների աշխատանքի մոդելը։ Որպես բարի կամքի դրսևորում՝ Տելեկոմ Արմենիա ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը պատրաստակամություն է հայտնել Իրաքյան Քուրդիստանի կրթական համակարգին նվիրաբերել երկու լաբորատորիա՝ դպրոցականների շրջանում թվային կրթությանը խրախուսելու համար:
Հաղորդագրությունում նշվում է, որ միջազգային համագործակցությունը և ինտերնետի միջազգային կապուղիների ապահովումը դիտարկվում են որպես ընկերության ռազմավարական զարգացման հիմնական ուղղություններից մեկը:
Հիշեցնենք, որ որպես «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ միակ սեփականատերեր հանդես են գալիս Ալեքսանդր եւ Հայկ Եսայան եղբայրները: Վերջիններս Հայաստանի քաղաքացիներ են և մեծ փորձ ունեն հեռահաղորդակցության ոլորտում։ Երկար տարիներ եղբայրները ղեկավարել են Ucom հեռահաղորդակցային ընկերությունը։ -0-
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |