Երեթշաբթի, 28 Հուլիսի 2020 16:04
Ալինա Հովհաննիսյան

Մինչեւ տարեվերջ կտրուկ տեղաշարժեր անշարժ գույքի շուկայում սպասել պետք չէ

Մինչեւ տարեվերջ կտրուկ տեղաշարժեր անշարժ գույքի շուկայում սպասել պետք չէ

Արմինֆո. Այսօր անշարժ գույքի շուկայում նկատվում է բնակարանների առք ու վաճառքի գործարքների նվազում քանակական արտահայտությամբ, մինչդեռ գներն աճ են գրանցում։ Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասել է տնտեսագետ, Անշարժ գույքի բորսայի տնօրեն Արտյոմ Պրիբիլսկին ։

 

<Սովորաբար գների աճի հետ մեկտեղ աճում է նաեւ գործարքների քանակը, սակայն կորոնավիրուսով պայմանավորված մեծ անորոշության պատճառով շատերը հետաձգում են անշարժ գույք վաճառելու որոշումը: Դրա հետ մեկտեղ շուկայում առաջարկի քանակի նվազման տեմպն ավելի բարձր է եղել բացարձակ արտահայտությամբ, իսկ գնորդների նվազման տեմպը փոքր - ինչ պակաս, ինչի արդյունքում մեզ մոտ տեղի է ունեցել բնակարանների գների աճ>, - պարզաբանել է փորձագետը։

 

Այս առումով նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ համաճարակաբանական իրավիճակն ինչ-որ առումով դարձել է անկառավարելի։ <Եթե մարտին դեռ կարելի էր շտկել իրավիճակը, երբ օրական ոչ այնքան բարձր ցուցանիշներ էին արձանագրվում, ապա այժմ մենք, ցավոք, բախվել ենք այն բանին, որ ամեն օր վարակման նոր դեպքերի թիվը կազմում է 300-ից մինչեւ 500: Եւ դրա հետ կապված՝ անորոշությունը անշարժ գույքի շուկայում կշարունակվի>,- նշել է Պրիբիլսկին։

 

Բացի այդ, պանդեմիայի պատճառով է նվազել են մասնավոր տրանսֆերտների ծավալները, ինչը, ըստ Անշարժ գույքի բորսայի ղեկավարի, նույնպես լրացուցիչ բարդություններ է ստեղծում: Ընդ որում, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ համաճարակի պայմաններում այսօր Հայաստանում ավելի ու ավելի շատ մարդիկ են սկսել դիմակներ կրել, երկրում բարձրացել է վախի գործոնը, որը, փորձագետի կարծիքով, կազդի մարդկանց վարքագծի վրա սանիտարահամաճարակային կանոնների պահպանման տեսանկյունից: Այն հարցին, թե կփոխվի արդյոք իրավիճակը անշարժ գույքի շուկայում մինչեւ տարեվերջ, փորձագետը բացառել է իրավիճակի կտրուկ բարելավման հավանականությունը՝ նշելով, որ, ամենայն հավանականությամբ, անշարժ գույքի շուկան կմնա նույն մակարդակի վրա։

 

Անշարժ գույքի բորսայի ղեկավարի հետ զրույցում անդրադարձ է կատարվել նաև <Գույքահարկի մասին> ՀՀ օրենքում կատարված փոփոխություններին, որի ընդունումը, նրա կարծիքով, խելամիտ չէր: Նա պարզաբանել է, որ 2021 թվականից հետո օրենքի փոփոխությունները բացասական առումով կանդրադառնան սեփական տների անհատական շինարարության վրա:  <Եվ դրանում ոչ մի լավ բան չկա ։ Երբ կառուցվում էին այդ առանձնատները, <ամրոցները>, ներդրումներ էին կատարվում արդյունաբերության մեջ, աշխատավարձեր վճարվում աշխատողներին, գնվում էին տեղական արտադրության շինարարական նյութեր։ Փոխանակ խրախուսելու մարդկանց ներդրումներ կատարել շինարարության մեջ, հակառակն է տեղի ունենում։ Ընդհանուր առմամբ, նոր կառավարությունը կոպիտ սխալներ չի անում, բայց այդ փոփոխությունները նման են նախորդ իշխանությունների որոշումներին>, - նկատել է փորձագետը։

Հիշեցնենք, որ նախորդ զրույցի ժամանակ Պրիբիլսկին նշել էր, որ համաճարակի պայմաններում առուվաճառքի գործարքների տեսանկյունից կպահպանվի հիմնականում հողի պահանջարկը, քանի որ այսօր այդ ակտիվը դիտարկվում է որպես հեռանկարային ֆինանսական ներդրում:

 

Անդրադառնալով ՀՀ անշարժ գույքի կադաստրի 2020 թվականի առաջին կիսամյակի տվյալներին ՝ կարելի է խոսել այն մասին, որ փորձագետի կանխատեսումը միանգամայն արդարացված էր, քանի որ գործարքների քանակի ընդհանուր էական նվազման դեպքում դրական դինամիկա (ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում) գրանցվել է հողի հետ գործարքների մասով, այդ թվում ՝ գյուղատնտեսական նշանակության։

 

Այսպես, ըստ տվյալների, առաջին կիսամյակում հանրապետությունում կատարվել է անշարժ գույքի առքուվաճառքի 19 979 գործարք, ինչը 12,1% - ով ցածր է տարեկան վաղեմության ցուցանիշից, եւ 2019 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ անկումը գրանցվել է 30,6% - ի մակարդակում: Գործարքների ընդհանուր թվից հիմնական մասը բաժին է ընկնում հողին (46,2% կամ 9 240)՝ 4,4% տարեկան աճով, 2019 թ․ II կիսամյակի համեմատ 21,4% անկման դեպքում։ Բնակարանների առք ու վաճառքի գործարքներին բաժին է ընկնում 27,5%  կամ 5 501; Ընդ որում, մեկ տարվա ընթացքում այդ ցուցանիշը անկում է գրանցել 29,3 տոկոսով, եւ 43,1 տոկոսով ՝ 2019թ.երկրորդ կիսամյակի համեմատությամբ:

 

Երևանում հաշվետու ժամանակահատվածում կատարվել է անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների 29,9% - ը`27,2% տարեկան անկումով և 2019թ. երկրորդ կիսամյակի 37,9% անկումով։ Երևանում գործարքների հիմնական բաժին է ընկնում բնակարանների առք ու վաճառքին (3 454), ինչը տարեկան վաղեմության ցուցանիշից ցածր է 31,8%-ով։ Ընդ որում, աճ նկատվում է հողի հետ գործարքների մասով (տարեկան 9,5% - ով), այդ թվում ՝ գյուղատնտեսական (տարեկան 11,8% - ով) ։

 

Հայաստանի մարզերում գործարքների թիվը տարեկան կտրվածքով կրճատվել է 3,5% - ով ՝ մինչև 14 001՝  2019թ. երկրորդ կիսամյակի 26,9% անկման դեպքում ։ Ընդ որում, հիմնական մասը բաժին է ընկնում հողի հետ գործարքներին (61,1% կամ 8 550), որոնց քանակը տարվա ընթացքում աճել է 4% - ով ՝ 2019թ. երկրորդ կիսամյակի 22,2% - ով անկման դեպքում: Ընդ որում, գյուղատնտեսական նշանակության հողերի առքուվաճառքի գործարքները (4 892) մեկ տարում աճել են 6,5 տոկոսով, իսկ 2019թ. երկրորդ կիսամյակի համեմատ նվազել են 20,1 տոկոսով: Պաշտոնական տվյալների համաձայն, ՀՀ մարզերում կատարվել է բնակարանների առքուվաճառքի 2047 գործարք, ինչը 24,7% - ով պակաս է տարեկան վաղեմության ցուցանիշից'2019թ. երկրորդ կիսամյակի 41,9% - ով անկման դեպքում։

 

Նշենք, որ ըստ ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրի տվյալների, Երևանում բազմաբնակարան շենքերի գները տարեկան կտրվածքով աճել են միջինը 13,8% - ով` 2019 II կիսամյակի  6,2% աճի դեպքում: Ավանդաբար ամենաթանկ բնակարանները Կենտրոն վարչական շրջանում գտնվող բազմաբնակարան շենքերն են, որտեղ գները գրանցվել են 665.7 հազ.դրամ/1 քմ մակարդակում, որին հաջորդում են Արաբկիրը (462 հազ. դրամ/1 քմ) եւ Դավթաշեն վարչական շրջանը (346.3 հազ.դրամ/1 քմ): Մայրաքաղաքում առավել մատչելի շարունակում են մնալ Նուբարաշեն վարչական շրջանի բազմաբնակարան շենքերը ՝ 188.4 հազ.դրամ/1 քմ ։

 

Մարզերում բազմաբնակարան շենքերի գների աճ տարեկան կտրվածքով գրանցվել է միջինը 5,7 տոկոս, իսկ 3,2 տոկոս ՝ 2019թ. երկրորդ կիսամյակի համեմատ: Ավանդաբար բազմաբնակարան շենքերի ամենաբարձր գները գրանցվել են Ծաղկաձորում ՝ 284.3 հազար դրամ / 1 քմ, Աբովյանում՝ 185.2 հազ. դրամ/1 ք. մ. և Վաղարշապատում՝ 156.2 հազ. դրամ / 1 քմ, ամենացածր գները՝ Թումանյանում (Լոռու մարզ)՝ 24 հազ. դրամ / 1 քմ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համարConverse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
ԿԲ ղեկավար. Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների գերտաքացումը, հնարավոր է, կազմել է 20-30 տոկոսԿԲ ղեկավար. Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների գերտաքացումը, հնարավոր է, կազմել է 20-30 տոկոս
Հայաստանում 0,8 տոկոս չորսամսյա գնաճը հրահրել են սննդամթերքն ու ծառայություններըՀայաստանում 0,8 տոկոս չորսամսյա գնաճը հրահրել են սննդամթերքն ու ծառայությունները
Փոխվարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանըՓոխվարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆՀայաստանի էկոնոմիկայի նախարարը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
Հայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր. ֆինանսների նախարարՀայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր. ֆինանսների նախարար
Հայաստանը գտնվում է Հայաստանը գտնվում է "հոլանդական հիվանդության" ծուղակում. տնտեսագետ
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն էԿոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկըYouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Հայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասինՀայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասին
Շիրակի մարզում խոշոր խեցգետնաբուծական համալիր կկառուցվի. ներդրումների ծավալը կազմել է 300 մլն դրամՇիրակի մարզում խոշոր խեցգետնաբուծական համալիր կկառուցվի. ներդրումների ծավալը կազմել է 300 մլն դրամ
Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժն արդյունաբերության հատվածն է՝ ոսկեգործության ճյուղի հաշվինՀայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժն արդյունաբերության հատվածն է՝ ոսկեգործության ճյուղի հաշվին
Երևանն ու Բուդապեշտը տնտեսական համագործակցության զարգացման շուրջ համաձայնագիր են ստորագրելԵրևանն ու Բուդապեշտը տնտեսական համագործակցության զարգացման շուրջ համաձայնագիր են ստորագրել
Eurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթըEurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթը
Ռուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննաՌուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննա
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով
ՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համարՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համար
Համաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքըՀամաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքը
2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Համաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումըՀամաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումը
ԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրըԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը
Պետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. ՓաշինյանՊետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. Փաշինյան
Հայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներովՀայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներով
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանըՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերըFLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերը
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնըԷկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնը
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀայաստանումTeam-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Հայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համարՀայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համար
Հայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավարՀայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավար
Հայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգիցՀայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգից
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմ
Հայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծըՀայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծը
ՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումըՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումը
Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի "Ռենշին" ընկերությունը
Հայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտումՀայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտում
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Մարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգումՄարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգում
ԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարիԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարի
ՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանըՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանը
Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%
Հայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումարՀայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումար
ՀՀՀ-ի ՀՀՀ-ի "դստերը" կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև՝ ողջ հանրապետությունում
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումIdram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում
Փոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկերՓոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր
Կադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքումԿադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքում
Վարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբՎարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբ
ՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջեՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջե
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերինԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերին
2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ
Փորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներինՓորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին
Աբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվինԱբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվին
Փորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոսՓորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոս
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
ԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանումԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանում
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
10.05.2024
RUB4.20-0.01
USD388.010.00
EUR418.241.13
GBP486.251.35
CAD283.611.34
JPY24.91-0.06
CNY53.710.02
CHF427.940.95