Արմինֆո. Պետության խաղաղասիրական փոխհարաբերությունները աշխարհի մյուս երկրների հետ զգալի և ոչ պակաս կարևոր դեր ունեն տնտեսության զարգացման գործում։ Այս տարի լույս է տեսել աշխարհի գլոբալ ինդեքսի 13-րդ հրատարակությունը, որտեղ 163 անկախ պետություններ դասակարգվել են խաղաղասիրության իրենց աստիճանին համապատասխան:
2019 թվին ամենախաղաղասեր և անվտանգ երկիրը մնում է Իսլանդիան։ Նրան հետևում են Նոր Զելանդիան, Ավստրիան, Պորտուգալիան եւ Դանիան: Բոլոր երկրների շարքում վերջին տեղը զբաղեցրել Է Աֆղանստանը, զիջելով Սիրիային, Հարավային Սուդանին, Եմենին և Իրաքին։ Հայաստանն զբաղեցրել է 118-րդ տեղը, իսկ
ԱՊՀ երկրների շարքում 9-րդն է՝ մեկ քայլ առաջ անցնելով Ադրբեջանից,
որը համաշխարհային վարկանիշում զբաղեցրել է 130-րդ տեղը։ Ցուցակում ԱՊՀ երկրներից առաջինը Ղազախստանն է, իսկ վերջին տեղում Ռուսաստանն է։
Նշենք, որ ինդեքսը կազմվում է հաշվի առնելով ոչ միայն արտաքին, այլև ներքին գործոնները։ Երկրի միջազգային հարաբերություններից եւ ռազմական կարիքների ծախսերից զատ հաշվի է առնվում նաև բռնության, հանցավորության մակարդակը, գնահատվում են նաև բազմաթիվ այլ ցուցանիշներ:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |