Արմինֆո. Հայաստանի բնակչության թիվը 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ գերազանցել է 2.959 մլն-ը' տարեկան կտրվածքով կրճատվելով 0,2 տոկոսով կամ 6.1 հազար մարդով: Այդ են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները:
Աղբյուրի համաձայն, քաղաքային բնակչությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1.892 մլն մարդ, ինչը կազմում է քաղաքացիների ընդհանուր թվի 64% - ը, իսկ գյուղերում բնակվել է 1.068 մլն մարդ կամ 36%: Քաղաքային բնակիչների թիվը տարեկան կտրվածքով կրճատվել է 0,2 տոկոսով, նույնքան էլ կրճատվել է գյուղաբնակների թիվը։ Ընդ որում, Երեւանի բնակչությունը հաշվետու տարում ավելացել է 0,2 տոկոսով, կազմելով 1.084 մլն մարդ, այսինքն, մայրաքաղաքում կենտրոնացված է երկրի բնակչության ընդհանուր թվի 36,6 տոկոսը:
Ըստ վիճակագրության՝ ամենախիտ բնակեցված են Արմավիրի (263.9 հազ. մարդ) և Արարատի (256.5 հազ.մարդ) մարզերը, որոնց հաջորդում են Կոտայքը (250.9 հազ.), Շիրակը (231.2 հազ.), Գեղարքունիքը (227.7 հազ.) եւ Լոռին (213.2 հազ.): Հաշվետու ժամանակաշրջանում Սյունիքում, Արագածոտնում եւ Տավուշում բնակվել է համապատասխանաբար 137.3 հազ., 124.7 հազ. եւ 121.3 հազ. մարդ, իսկ երկրի ամենանոսր բնակեցված մարզը շարունակում է մնալ Վայոց ձորը, որտեղ բնակվում է ընդամենը 48.5 հազ.մարդ:
Հայաստանի բոլոր մարզերում արձանագրվել է բնակչության թվաքանակի կրճատում, ընդ որում, առավելապես՝ Լոռու եւ Շիրակի մարզերում (1-1, 1 տոկոսով): Բացառություն է կազմում Արմավիրի մարզը, որտեղ բնակվող քաղաքացիների թիվը չի փոխվել:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |