Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մեկնել է Ֆրանսիա` Գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսին և գյուղատնտեսության նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, համաժողովը, որին մասնակցելու են մոտ 20 երկրների գյուղատնտեսության նախարարներ, կկայանա փետրվարի 23-ին «Արժեքների ստեղծում և բաշխում գյուղատնտեսական սննդի շղթայում» խորագրի ներքո: Կքննարկվեն ֆերմերների շահույթի ավելացմանը և եկամուտների բաշխմանը, սննդամթերքի անվտանգությանն առնչվող հարցեր:
Նույն օրը կկայանա ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության պարենի և գյուղատնտեսության նախարար Ստեֆան Տրավերի հետ:
Նախատեսվում է նաև նախարարի հանդիպում Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում կքննարկվեն Գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը:
Այցի շրջանակում նախարար Իգնատի Առաքելյանը կմասնակցի նաև Փարիզում կայանալիք գյուղատնտեսության միջազգային ցուցահանդեսին:-
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |