Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այսօր հյուրընկալել է Իսրայելի Պետության Գալիլեե միջազգային կառավարման ինստիտուտի նախագահ Ժոզեֆ Շեվելի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, ողջունելով հյուրերին` Ռոբերտ Մակարյանը նշել է, որ Հայաստանի համար շատ կարևոր է ուսումնասիրել Իսրայելի առաջավոր փորձը գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման առումով և ուրախ են քննարկել համագործակցության հնարավորությունները:
Ժոզեֆ Շեվելը, ներկայացնելով իր ղեկավարած կրթական հաստատությունը, նշել է, որ համագործակցության համաձայնագրեր ունեն աշխարհի մի շարք երկրների, մասնավորապես Չինաստանի, ամերիկյան թվով 34 պետությունների հետ և իրենց առաջարկած ուսուցման ծրագրերի շնորհիվ այդ երկրներին հաջողվել է զգալի աճ և առաջընթաց արձանագրել գյուղատնտեսության ոլորտում: Գալիլեե միջազգային կառավարման ինստիտուտը Հայաստանում համագործակցում է «Սպայկա» ընկերության հետ:
Հանդիպման ընթացքում պարոն Շեվելը հրավիրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին առաջիկայում Իսրայել կատարելիք այցի շրջանակում լինել նաև Գալիլեե իստիտուտում` տեղում համագործակցության հարցերը քննարկելու նպատակով:
Որպես առաջին քայլ` Ռոբերտ Մակարյանը խնդրել է հյուրին նախարարություն ներկայացնել ուսուցման, վերապատրաստման ծրագրերի ուղղությունների, դրանց ծախսերի ֆինանսավորման վերաբերյալ առաջարկ` հետագա համագործակցության հնարավորություններն առավել հանգամանորեն ուսումնասիրելու նպատակով:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |