Արմինֆո. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը փետրվարի 15-ին ընդունել է ԻՏՁՄ (UITE) ներկայացուցիչներին` միության նախագահ Ալեքսանդր Եսայանի գլխավորությամբ: Կողմերը քննարկել են փետրվարի 19-21-ը Հնդկաստանում անցկացվելիք «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովինե («WCITե) Հայաստանի պատվիրակության մասնակցության մանրամասները:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը,
հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համաժողովում ներկայացվածության ձևաչափին, քննարկել կազմակերպչական մի շարք հարցեր:
Հայաստանը ներկայացնող պատվիրակության կազմում ընդգրկված են ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտի մի շարք ընկերությունների ղեկավարներ: ՀՀ կառավարությունը կներկայացնի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը:
Հանդիպման ընթացքում նախարար Վահան Մարտիրոսյանը, կարևորելով «WCIT 2019»-ի կազմակերպումը Հայաստանում, ընդգծեց, որ ՏՏ համաշխարհային համաժողովի անցկացումը կնպաստի Հայաստանի` որպես տեխնոլոգիական զարգացած երկրի, վարկանիշի հաստատմանն ու միջազգային նոր կապեր ձեռք բերելուն։
«WCITե-ն տեխնոլոգիական ոլորտի կարևորագույն միջոցառումներից է, որին մասնակցում են համաշխարհային ՏՏ ոլորտի 2-3 հազար առաջատարներ` շուրջ 100 երկրներից։ Այս տարվա մասնակցության փորձն օգտակար կլինի եկող տարի համաժողովի նախապատրաստական աշխատանքներն անցկացնելու համար:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ 2010-ից մինչև 2016 թվականը ՏՏ ոլորտի շրջանառությունը Հայաստանում ավելացել է 5 անգամ, մինչև 510 մլն.դոլար, իսկ ընկերությունների թիվը եռապատկվել է: Ինչպես հայտարարել էր ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը Emerging Europe-ի հետ հարցազրույցում, Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ունի աճի մեծ ներուժ, և այժմ կանգնած է թանկարժեք տեխնոլոգիական լուծումներ մշակելու խնդրի առջև, ինչը հնարավորություն կտա ստեղծել բարձր հավելյալ արժեք: «Հաճախորդներին տրամադրվող նպատակային լուծումների արդյունավետության բարձրացումը մեր առաջիկա տարիներին հիմնական ռազմավարությունը պետք է դառնա», - ասել էր նախարարը: Սակայն, ըստ նրա, դա այնքան էլ հեշտ խնդիր չէ, քանի որ Հայաստանի ՏՏ ընկերությունների հասույթի 70% -ը գալիս է գլոբալ շուկայի սպասարկման ծառայություններից:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանի ՏՏ ոլորտը 2017 թվականի արդյունքներով արձանագրել է 13.6% աճ՝ ապահովելով տարեկան 269,1 մլրդ դրամ ($ 557,5 մլն) հասույթ: Հասույթի 80.1% -ը կազմում են մատուցված ծառայությունները, տարեկան աճը`6,5%-ով, մինչև 215.5 մլրդ դրամ:
Հասույթի 18,8%-ը կազմել է առևտուրը`50.7 մլրդ դրամ, տարեկան աճը`57%, իսկ մնացած 1,1%-ը կամ 2.9 մլրդ դրամը կազմել են արտադրությունը, տարեկան աճը`22,5%:Հաշվի առնելով ՀՆԱ-ի կանխատեսվող մակարդակը 2017 թվականին, ՏՏ-ոլորտը կկազմի ՀՆԱ-ի ծավալների 5%-ը: