Արմինֆո.Թեպետ 2018 թվականը նոր է մեկնարկել, սակայն գինեգործության ոլորտում նոր հաջողություններ արդեն գրանցվել են: Մասնավորապես, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ 14 գինեգործական ընկերություններ փետրվարի 5-ից 9-ը մասնակցել են Մոսկվայում անցկացվող «ՊրոդԷքսպո» 25-րդ հոբելյանական ցուցահանդեսին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղնախարարության մամուլի ծառայությունը, Տարածաշրջանի խոշորագույն ամենամյա միջազգային ցուցահանդեսում հայկական ընկերությունները միասնական տաղավարով իրենց արտադրանքն են ներկայացրել երկրորդ անգամ:
«Հանդիպեցինք Գերմանիայի, Կանադայի, Հունգարիայի ներկայացուցիչների հետ, որոնք հետաքրքրված են հայկական գինեգործությամբ: Կարծում եմ, որ հետագայում կունենանք պայմանագրեր արտահանման ուղղությամբ»,- նշել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը:
Գինու ոլորտի մասնագետները համոզված են, որ առաջիկայում հայկական գինին իր ուրույն տեղն է զբաղեցնելու աշխարհի գինու քարտեզի վրա: Նրանք նաև հույս ունեն, որ զուգահեռաբար Հայաստանում էլ ավելի կզարգանա գինի խմելու մշակույթը:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանում 2017 թվականին արտադրվել է 8,8 մլն լիտր գինի, իսկ արտահանումն ավելացել է 30%: Հայաստանի մաքսային ծառայության վերջին տվյալների համաձայն, 2017 թվականի առաջին կեսին արտահանվել է 1,2 մլն լիտր գինի, տարեկան աճը`61%, իսկ մաքսային արժեքի աճը`84,3%, մինչև 4,7 մլն դոլար: Արտահանման 80% -ից ավելին (1 մլն լիտր) բաժին է ընկնում է ռուսական շուկային: Միևնույն ժամանակ, հաշվետու ժամանակաշրջանում դեպի Ռուսաստան արտահանումն ավելացել է 68.1%:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |