Արմինֆո. «Արզնի» ռազմական օդանավակայանը կներառվի Հայաստանի քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման օդանավակայաների ցանկում: Այս մասին որոշումը կայացվել է փետրվարի 15-ին, ՀՀ կառավարության նիստում:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավար Սերգեյ Ավետիսյանը, օդաչուների վերապատրաստման ծրագիրը մեկնարկել է ՔԱԳՎ ուսումնական կենտրոնում, որը բաղկացած է տեսական և գործնական փուլերից: Գործնական փուլն անցկացնելու համար նախատեսված են սահմանված տիպի օդանավերի վրա ուսուցման թռիչքներ: Պաշտպանության նախարարության մասնագետների հետ քննարկումների արդյունքում, նշել է Ավետիսյանը, որոշում է կայացվել, որ այդ թռիչքների համար նպատակահարմար է պաշտպանության նախարարությանը պատկանող «Արզնի» օդանավակայանը: «Ավիացիայի մասին գործող օրենքի պահանջների համաձայն անհրաժեշտ է փոխել օդանավակայանի կարգավիճակը, ինչը ենթադրում է, որ օդանավակայանը կօգտագործվի որպես քաղաքացիական և ռազմական կարիքների համար համատեղ բազա», - ասել է Սերգեյ Ավետիսյանը:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |