Արմինֆո.Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը կանխատեսում է առաջիկա ամիսներին կարագի գների նվազում: Նա այդ մասին հայտարարել է հունվարի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը:
Շաբոյանը հիշեցրել է, որ կարագի գներն սկսել էին բարձրանալ դեռ 2016 թվականի սեպտեմբերից, ինչը, նրա ասելով, պայմանավորված էր, հիմնականում, միջազգային շուկայում առկա իրավիճակով: Ինչպես նշել է փորձագետը, այդ մթերքի հիմնական զանգվածը Հայաստան է ներմուծվում Նոր Զելանդիայի խոշորագույն Fonterra կաթնամթերքի ընկերությունից: «Համաշխարհային գների դիտարկումը ցույց է տվել, որ նորզելանդական կարագի գները բարձրացել են 2016 թվականի մայիսից, ինչն արտացոլվել է տեղական շուկայի վրա` սեպտեմբերից: Fonterra-ի կարագի վաճառքի ամենաբարձր գինը սահմանվել է 2017 թվականի հուլիսին` 6 հազար դոլար 1 տոննայի դիմաց, ինչի հետևանքով մանրածախ շուկայում 1 կգ կարագի գինը կազմել է 4520 դրամ՚, - ասել է ՏՄՊՊՀ նախագահը:
Այդուհանդերձ, այսօր միջազգային շուկայում դիտվում է կարագի գների նվազում, ինչը, ՏՄՊՊՀ ղեկավարի կարծիքով, ժամանակի ընթացքում կարտացոլվի տեղական շուկայի վրա` 2-3 ամսվա ընթացքում: Միևնույն ժամանակ, ինչպես հայտարարել է Շաբոյանը, կարագի շուկայում տեղի են ունենում կառուցվածքային փոփոխություններ, եթե նախկինում ոլորտի խոշորագույն ներմուծողը «Ալեքս Հոլդինգն՚ էր` շուկայի շուրջ 80 տոկոսը, ապա այժմ նրա բաժինն զգալիորեն կրճատվել է` մինչև 55 տոկոս: Շուկայի մնացած 40 տոկոսը կիսում են 28 ընկերություններ, որոնց մեծ մասը կարագ է ներմուծում ԵԱՏՄ երկրներից:
Հիշեցնենք, որ 2017 թվականի նոյեմբերին փորձագետները հայտարարել էին, որ Հայաստանում սերուցքային կարագը 30-40 տոկոսով թանկացել է: Ընդ որում, նշելով ապրանքի գների աճը միջազգային շուկայում, նրանք հայտարարել էին բարձրացման անհամարժեքության մասին, ընդսմին նշելով, որ 2018 թվականի սկզբին գների աճը կշարունակվի` ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելու առնչությամբ:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |