Արմինֆո. Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 21-ի նիստում հաստատել է «Լալվար» և «Նոյեմբերյան» էլեկտրահաղորդման գծերի մոտ գտնվող շարք տարածքներ որպես բացառիկ, առաջնահերթ պետական շահ հայտարարելու մասին որոշման նախագիծը, որոնք գտնվում են Լոռու և Տավուշի մարզերում: «110 կՎտ հզորո բարձր լարման էլեկտրահաղորդման գծեր կոչված են ապահովել Հայաստանի հյուսիսային շրջանների էլեկտրամատակարարման հուսալիությունը և որակը», - ասել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:
Նախարարի խոսքերով, 110 կՎ հզորությամբ «Լալվար» և «Նոյեմբերյան» ԷՀԳ-ները շահագործվում են 1962 թվականից և ներկայումս ի վիճակի չեն ապահովել էլեկտրաէներգիայի մատակարարման պատշաճ որակ, ինչը հանգեցնում է գոյություն ունեցող համակարգերի գործառնական հուսալիության նվազմանը: Մանուկյանի խոսքով, նոր էլեկտրահաղորդման գծեր կառուցելու համար հարկավոր է օտարել 0.9 հա մակերեսով 81 հողատարածք` բետոնավորման և սյուների տեղադրման:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված 39 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով համաձայնագրի շրջանակներում։ Ծրագրի նպատակն է բարելավել էլեկտրացանցի հուսալիությունը, թողունակությունը և նվազեցնել էլեկտրաէներգիայի կորուստները:
Այժմ ավարտական փուլում են «Լալվար» և «Նոյեմբերյան» 110 կՎ օդային գծերի վերակառուցման նախագծման աշխատանքները: Իրականացվում են վերակառուցման նախապատրաստական աշխատանքներ, կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2018 թվականին։
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |