Արմինֆո. Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության Հիմնադրամը և Կոնվերս Բանկը ստորագրել են համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում կիրականացվեն ինչպես Համայնքային նշանակության էներգաարդյունավետ, այնպես էլ Հայաստանում չգազաֆիկացված համայնքների էներգաարդյունավետության բարձրացման ծրագրեր: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, ծրագրի նպատակն է Հայաստանի համայնքներում ֆինանսական կազմակերպությունների միջոցով բարձրացնել էներգաարդյունավետության մակարդակը և ֆինանսավորել ներդրումները մաքուր էներգիայի ոլորտում:
Ծրագիրը ներկայացնելու նպատակով Հիմնադրամում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցում էին Հիմնադրամի, Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտի շահագրգիռ կազմակերպությունների և Կոնվերս Բանկի ներկայացուցիչները: Հանդիպման մասնակիցները տեղեկացան ծրագրի մասնակցության հնարավորություններին և ձեռք բերվեցին պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված` Հայաստանի Բանկերի 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Ֆինանսական Վարկանիշի, Կոնվերս բանկի ակտիվները կազմել են 233.4 մլրդ դրամ, որից 64.3%-ը կամ 150.1 մլրդ դրամ կազմել է վարկային պորտֆելը, տարեսկզբից աճելով 39.3%, իսկ ակտիվների աճը կազմել է 34.4%: Բանկի զուտ շահույթը 2017 թվականի 9 ամիսներին կազմել է 2,5 մլրդ դրամ, տարեկան 40,4% աճով:
Նշենք, որ Կոնվերս Բանկ ՓԲԸ գործում է 1996 թվականից: Բանկի բաժնետերերն են` «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի (80,94%), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» Բի. ՎԻ. Ընկերություն (14.06%) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի (5%): Իսկ Բանկի 100% բաժնետոմսերի անուղղակի բաժնետերն է Holding Company "Blakery Assets" LTD:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |