Արմինֆո. 2017 թվականի նոյեմբերին Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 2% գնաճ, ինչը պայմանավորված է պարենային ապրանքների 4,2%, ոչ պարենային ապրանքների`0,5% թանկացումներով, ինչպես նաև ծառայությունների սակագների 0,4% աճով: Մայրաքաղաքում սպառողական գները նոյեմբերին աճել են 2%: 2017 -ի հունվար-նոյեմբերի 1.1% գնաճը պայմանավորված է սննդամթերքի գների 2%, ոչ պարենային ապրանքների գների`1.6% աճով և ծառայությունների սակագների 0.6% անկումով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2017 թ. հունվար-նոյեմբերին սպառողական գների միջին ամսական աճը կազմել է 0.1%, նախորդ տարվա 0.2% անկման համեմատ: Իսկ 2016-ի հունվար-նոյեմբերի համեմատ, գնաճը կազմել է 0.8%, կապված պարենային ապրանքների`3,8% թանկացումների, ոչ պարենային ապրանքների`2.1% էժանացումների և ծառայությունների սակագների 1,3 % նվազման հետ: 2017-ի նոյեմբերին, 2016-ի նոյեմբերի համեմատ 2.2% գնաճը հրահված էր պարենային ապրանքների 4.9% և ոչ պարենային ապրանքների`0.8% թանկացումներով և ծառայությունների սակագների 0.4% անկումով:
Նոյեմբերի 4.2% գնաճին պարենային շուկայում նպաստեցին մրգերը և բանջարեղենը, համապատասխանաբար թանկանալով`13.7% և 25%: Իսկ տարեկան կտրվածքով բանջարեղենը թանկացել է 10.4%, մրգերը`0.7% -ով: Մայրաքաղաքում բանջարեղենը նոյեմբերին թանկացել է 22.7%, իսկ մրգերը `18.3%: Մրգերի և բանջարեղենի գների ընդհանուր աճը նոյեմբերին կազմել է 20,7%: Եվ ապրանքների այս խումբը, սպառողական զամբյուղում ունենալով 8.58% մասնաբաժին, սպառողական գների աճի վրա ազդել է 1.76 տոկոսային կետով:
Կաթը, պանիրը և ձուն տարեկան կտրվածքով թանկացել են 4,1%, նոյեմբերին`3,5%, ընդ որում, ձվերը թանկացել են 7,8%: Մայրաքաղաքում այս ապրանքատեսակները թանկացել են 3.1%: Բանջարեղենի և կենդանական ծագումով յուղերի գները տարեսկզբի համեմատ աճել են 14,7%, իսկ նոյեմբերին`2,7%, կարագի գների 5.5% աճի հաշվին: Մայրաքաղաքում այս ապրանքատեսակները թանկացել են 2,3%:
Մսամթերքը տարեկան կտրվածքով թանկացել է 9.7%, իսկ նոյեմբերին`1.6%: Մայրաքաղաքում մսմթերքի գների աճը նոյեմբերին կազմել է 1.3%: Ձկնամթերքի և ծովամթերքի գները տարվա ընթացքում բարձրացել են 27%, իսկ նոյեմբերին`0.3%, միայն մայրաքաղաքում արձանագրվել է 0.1% աճ: Նոյեմբերին հրուշակեղենի արտադրանքի գինը բարձրացել է 0,3%, իսկ ալկոհոլը և ծխախոտը թանկացել են 0,4%:
Նոյեմբերին 0.2% էժանացել են`սուրճը, թեյը, կակաոն, ոչ ոգելից խմիչքները, հացամթերքը, հացահատկեղենը, շաքարը և շաքարավգազն էժանացել են 1.6%, իսկ տարեկան անկումը կազմել է 5,4%:
Ոչ պարենային շուկայում նոյեմբերի 0,5% գնաճը հիմնականում պայմանավորված էր պատրաստի հագուստի գների 3,4% աճով: Նոյեմբերին բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 0.5%: Տարեկան կտրվածքով բենզինը թանկացել է 11.6%, դիզելային վառելիքը`15.3%: 2017 թ. հունվար-նոյեմբերին բենզինի և դիզելային վառելիքը գները համապատասխանաբար աճել են`16.4% և 16.8%: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքները նոյեմբերին թանկացել են 0.5%:
Ծառայությունների սակագների աճը նոյեմբերին նկատվել է մշակույթի և հանգստի ոլորտներում`1.5%, տրանսպորտի ոլորտում`1.4% (ավիատոմսերի գների 8.9% աճի հետ կապված), բնակարանային ծառայությունների ոլորտում`0, 2%: Միևնույն ժամանակ, նոյեմբերին հյուրանոցային ծառայությունների սակագները նվազել են 7%, մինչդեռ հաղորդակցության, կրթության և առողջապահական ծառայությունների գները պահպանել են ծառայությունների նույն սակագները: Մայրաքաղաքում ծառայությունների սակագները նոյեմբերին աճել են 0.4%:
Հիշեցնենք, որ 2016-ի նոյեմբերին Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել էր 1% գնաճ, կապված պարենային ապրանքների`2.8% թանկացումով (կամ 2,5%, ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը), ոչ պարենային ապրանքների 0.2% էժանացումով և ծառայությունների սակագների 0.2% անկումով: 2016 թ. հունվար-նոյեմբերին դեֆլյացիան կազմել է 2.2%, պայմանավորված սննդամթերքի 2.9% և ոչ պարենային ապրարքների`2.7% էժանացումներով, և ծառայությունների սակագների 0.9% նվազումով: