Արմինֆո. 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության կողմից ռիսկային գնահատված հարկ վճարողների վճարած հարկային եկամուտը կազմել է 88.4 մլրդ դրամ, ինչը 14.2 մլրդ դրամով կամ 19.1 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Իսկ ոչ ռիսկային համարվող հարկ վճարողները 2016թ. 10 ամիսների համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում հարկային եկամուտներն ավելացրել են 6.9 տոկոսով: 2017 թվականի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա 10 ամիսների համեմատ աճել է ինչպես ռիսկային, այնպես էլ ոչ ռիսկային հարկ վճարողների իրացման շրջանառությունը, համապատասխանաբար՝ 27.4 և 9.3 տոկոսով:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |