Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նուռ Էքսպո» ընկերության կողմից կազմակերպված «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսին: Երկօրյա ցուցահանդեսը մեկնարկել է նոյեմբերի 9-ին Երևանի քաղաքապետարանի Պատմության թանգարանի տարածքում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ցուցահանդեսին մասնակցեցին Հայաստանի առաջատար բանկային և ֆինանսական կազմակերպությունները: Անցկացվող ցուցահանդեսի շրջանակներում ցուցադրվեցին բանկային ոլորտի ձեռքբերումները, բանկային նոր պրոդուկտներ և ծառայություններ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը ցուցահանդեսին ներկայացրեց բանկային ծառայությունների ու պրոդուկների ամբողջական շարքը: Բանկի ներկայացուցիչները ցուցահանդեսի հյուրերին ներկայացրել են ֆիզիկական անձանց տրամադրվող ծառայությունների ողջ սպեկտրը: Հատուկ ուշադրություն է դարձվել Բանկի վերջին պրոդուկտներից մեկին՝ «Մարդիկ գործի» արտոնյալ սպասարկման համալիր ծրագրին, որը հատուկ մշակված է պետական ծառայողների, ՏՏ ընկերությունների, հեռահաղորդակցական օպերատորների, պետական ուժային կառույցների, նախարարությունների, առողջապահության և կրթության ոլորտների աշխատակիցների համար: Դառնալով ծրագրի մասնակից, հաճախորդները ստանում են բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ արտոնյալ պայմաններով:
Ներկայացվել է նաև «Բջջային բանկ» նոր պրոդուկտը, որը դարձել է պահանջված հաճախորդների շրջանում ՝ շնորհիվ զարգացած հնարավորությունների, բավարարում է ժամանակակից հաճախորդների պահանջներին:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ, ապրիլին: «ՎՏԲ Բանկե ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:
RUB | 4.17 | -0.05 |
USD | 387.81 | -0.27 |
EUR | 415.62 | -0.67 |
GBP | 485.89 | 0.32 |
CAD | 284.05 | -0.11 |
JPY | 24.88 | 0.13 |
CNY | 53.56 | 0.01 |
CHF | 425.46 | 0.12 |