Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գներն այս շաբաթ աճել են 1.1%, նախորդ շաբաթվա`1% անկման փոխարեն: Դինամիկայի աճը մեծ հաշվով պայմանավորված էր պալադիումի թանկացումով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, 2017 թվականի նոյեմբերի 6-12-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը – 19844.64 դրամ (շաբաթական աճը`0.5%), արծաթ – 263.50 դրամ (շաբաթական աճը`0.4%), պլատինիում – 14376.55 դրամ (շաբաթական աճը`1%), պալադիում – 15354.53 դրամ (շաբաթական աճը`2.4%):
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |