Արմինֆո. Հայաստանում Beeline-ի «Սմարթե սակագնային փաթեթներից, Neomax և Quatro ծառայությունների փաթեթներից օգտվող բաժանորդները կարող են անսահմանափակ անվճար զանգեր կատարել դեպի Ռուսաստանի Beeline բջջային ցանց։
«Սմարթ 3500ե, «Սմարթ 5500ե և «Սմարթ 7500ե կանխավճարային և հետվճարային սակագնային փաթեթներում, կանխավճարային «Սմարթ 1500 մարզայինե սակագնային փաթեթում, ինչպես նաև Neomax և Quatro ծառայությունների փաթեթներում ներառված 10 000 ներցանցային անվճար րոպեներն բաժանորդները կարող են օգտագործել դեպի ռուսաստանյան Beeline-ի բջջային ցանց զանգեր կատարելու համար։
Բոլոր նշված փաթեթների ամսավճարները մնում են անփոփոխ։ Ռուսաստանյան Beeline-ին անվճար զանգահարելու համար պետք է հեռախոսահամարից առաջ հավաքել *88*։
«Բաժանորդների հարմարավետության ապահովումը մեր գլխավոր նպատակներից է։ Դեպի Ռուսաստան զանգերը շատ պահանջված են նրանց կողմից, և մեր կարծիքով ճիշտ է, որպեսզի Beeline-ի հաճախորդները տարբեր երկրներում վայելեն խոշոր միջազգային խմբի ծառայություններից օգտվելու առավելություններըե, - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Այս փոփոխությունը գործելու է մինչև 2018 թ. մարտի 31-ը ներառյալ։
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել www.beeline.am կայքում, կապվելով օպերատորների հետ Facebook-ում Beeline Armenia պաշտոնական էջի միջոցով կամ 0611 անվճար հեռախոսահամարով:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |