Արմինֆո. Հայաստանի կապի ոլորտի հասույթը 2017 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 107.7 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով անկումը`5.8%, նախորդ տարվա անկումը`8.5%: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ստացված հասույթի ընդհանուր ծավալում առյուծի բաժինն ապահովել է հեռահաղորդակցության ոլորտը`94.2% կամ 101.5 մլրդ դրամ, տարեկան անկումը`6.6%:
Ըստ վիճակագրության, 2017-ի սեպտեմբերին կապի ոլորտի ընդհանուր հասույթը կրճատվել է 4.6%, մինչև 12.1 մլրդ. դրամ, ընդ որում, հեռահաղորդակցության հատվածի հասույթը կրճատվել է 5%, մինչև 11.5 մլրդ.դրամ: Կապի ոլորտի հասույթը տարեկան կտրվածքով կրճատվել է 2.5%, իսկ հեռահաղորդակցության անկումը կազմել է 2%:
Համեմատության համար նշենք, որ 2016 թվականի հունվար-սեպտեմբերին կապի ոլորտի տարեկան հասույթը կազմել էր 114.4 մլրդ դրամ: Ստացված ընդհանուր հասույթի ծավալներում հեռահաղորդակցության ոլորտի մասնաբաժինը կազմել էր 108.6 մլրդ. դրամ:
RUB | 4.22 | 0.06 |
USD | 387.63 | -0.37 |
EUR | 414.92 | -1.29 |
GBP | 485.04 | -1.51 |
CAD | 282.47 | -1.03 |
JPY | 25.00 | 0.27 |
CNY | 53.53 | -0.05 |
CHF | 425.22 | -0.50 |