Արմինֆո. Բեռնափոխադրումների ծավալը Հայաստանում 2017-ի հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 40.7%, մինչև 19940,8 հազ. տոննա: Այդ թվում, 16700.9 հազար տոննա (ընդհանուր ծավալի 83.7%-ը) կազմել են ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումները, տարեկան աճը` 48,5%: Այս մասին են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները:
Ըստ վիճակագրական տվյալների, երկաթուղային բեռնափոխադրումները հաշվետու ժամանակահատվածում աճել են 4.4%, մինչև 1976.8 հազար տոննա: Օդային տրանսպորտով փոխադրումներն ավելացել են 48.7%, մինչև 17,1 հազար տոննա: Հիմնական խողովակաշարով ներկրվել է 1246 հազար տոննա բնական գազ, տարեկան աճը` 22,1%: Բեռնափոխադրումների շրջանառությունն աճել է 17.2%, մինչև 3023.4 տոննա/կմ:
Ուղևորափոխադրումներ հաշվետու ժամանակահատվածում նվազել են 3.3%, մինչև 148472.6 հազար մարդ: Տրանսպորտային փոխադրումները նվազել են 4.1%, մինչև 130539.3 հազար մարդ, երկաթուղային փոխադրումները`2.2%, մինչև 282 հազար մարդ, Էլեկտրական տրանսպորտով ուղևորափոխադրումները`1.5%, մինչև 15729,2 հազար մարդ, օդային տրանսպորտով փոխադրումներն աճել են 24.1%, մինչև 1922.1 հազար մարդ: Ուղևորափոխադրումների շրջանառությունը կրճատվել է 1.5%, մինչև 1971.2 մլն ուղևորների/կմ:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |