Արմինֆո. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության համագործակցության արդյունքում արդիականացվել է ԱԻ նախարարության տեխնիկական հագեցվածությունը. մասնավորապես հզորացվել են արտակարգ իրավիճակներում տեղեկատվության տրամադրումն ապահովող տեխնիկական միջոցները: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԻՆ մամուլի ծառայությունցի, փաստելով աղետների ռիսկերը նվազեցնելու և աղետներին դիմակայելու գործընթացում պետական և մասնավոր հատվածների համատեղ ակտիվ գործունեության կարևորությունը՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը:
Հիշեցնենք, որ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թվականի մայիսին, 2011 թ. դեկտեմբերին երկրի ապահովագրական շուկայում առաջինը համաշխարհային ճանաչում ունեցող Moody International-ից ստացել է ISO 9001:2008 պահանջներին համապատասխանության սերտիֆիկատ: Հայաստանմի ապահովագրական շուկայում «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ»-ն առաջատար է. 2017 թ. հունվարի 1-ի դրությամբ ակտիվները կազմել են 13.2 մլրդ դրամ, սեփական կապիտալը` 6.9 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը` 4.5 մլրդ դրամ, ապահովագրական պրեմիաները` 9.4 մլրդ դրամ, հատուցումները` 4.6 մլրդ դրամ: 2016 թիվն ընկերությունն ավարտել է 1.6 մլրդ դրամ զուտ շահույթով:
RUB | 4.26 | 0.03 |
USD | 387.92 | 0.60 |
EUR | 417.83 | 1.73 |
GBP | 487.81 | 1.41 |
CAD | 283.67 | 0.15 |
JPY | 25.22 | -0.08 |
CNY | 53.82 | 0.33 |
CHF | 428.31 | 1.46 |