Արմինֆո. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Ղազախստանի «Ղազգեոլոգիա» ազգային երկրաբանական հետազոտական ընկերության կառավարման խորհրդի նախագահի տեղակալ Ելդար Տագաշին։ Քննարկվել են ընդերքի ոլորտում համագործակցության հնարավորությունները։
Ընկերության կառավարման խորհրդի նախագահի տեղակալը նախարարին ներկայացրել է «Ղազգեոլոգիա» ընկերության գործունեության ոլորտները, անդրադարձել արտասահմանյան տարբեր ընկերությունների հետ համագործակցությանն ու ներումային ծրագրերի իրականացմանը։ Ելդար Տագաշը Աշոտ Մանուկյանին տեղեկացրել է նաև ընդերքի ոլորտում Հայաստանի հետ համագործակցություն ծավալելու իրենց հետաքրքրությունների մասին։
Ողջունելով Ղազախստանի ազգային երկրաբանական հետազոտական ընկերության մտադրությունները՝ նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել փոխգործակցության հաստատմանն ու համատեղ ծրագրերի իրականացմանը:
RUB | 4.26 | 0.00 |
USD | 387.73 | -0.19 |
EUR | 417.55 | -0.28 |
GBP | 486.33 | -1.48 |
CAD | 283.43 | -0.24 |
JPY | 25.10 | -0.12 |
CNY | 53.72 | -0.10 |
CHF | 427.39 | -0.92 |