Արմինֆո.2017 թ. I կիսամյակում Հայաստան է ներմուծվել 65.1 հազար տոննա շաքարավազ՝ աճի տարեկան տեմպերի 82,3%-ից մինչև 9,4% դանդաղմամբ: ՀՀ Մաքսային ծառայության տվյալներով՝ արժեքային արտահայտմամբ ներմուծումն ավելացել է 60%-ով (մեկ տարի առաջվա 68% աճի փոխարեն)՝կազմելով $34.4 մլն:
Աղբյուրի համաձայն՝ հիմնականում շաքարավազը Հայաստան է ներկրվում Բրազիլիայից (82,2%) և Ռուսաստանից (17,4%), ոչ մեծ ծավալներով՝ Իսպանիայից, Իտալիայից, Ավստրիայից:
Որպես համեմատություն՝ նշենք, որ 2016 թ. Հայաստանը ներմուծել է 61.5 հազար տոննա շաքարավազ՝ կտրուկ դանդաղեցնելով անկման տեմպերը 38,5%-ից մինչև 0,2%: Արժեքային արտահայտմամբ շաքարավազի ներմուծումը 2016 թ. կրճատվել է 8,3%-ով՝ մինչև $22.9 մլն, 2015 թ. 45,2% անկման փոխարեն:
Նշենք նաև, որ Հայաստան շաքարավազի ներմուծման 99.9% -ն իրականացնում է «Ալեքս Գրիգ» ընկերությունը, որը պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |