Արմինֆո. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն օգոստոսի 22-ին ընդունել է KfW գերմանական զարգացման բանկի պատվիրակությանը՝ տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորությամբ:
Քննարկվել են գերմանական բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր: Ողջունելով հյուրերին Աշոտ Մանուկյանը նշել է, որ բարձր է գնահատում բանկի հետ համագործակցությունը և համոզմունք հայտնել, որ այն այսուհետ ևս կլինի արդյունավետ:
«Մենք բարձր ենք գնահատում Գերմանիայի կառավարության աջակցությունը մեր երկրին՝ անկախության 25 տարիների ընթացքում և կարևորում ենք Գերմանիայի կառավարության հետ համագործակցությունը։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ մեր երկրի բարեկամական հարաբերությունները շարունակվելու են թե որպես Գերմանիա՝ առանձին վերցրած երկրի, և թե որպես Եվրամիության անդամ, շարժիչ ուժ ներկայացնող երկրիե,- ասել է Աշոտ Մանուկյանը։
Օլաֆ Զիմելկան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել. «Բավականին երկար ճանապարհ ենք անցել։ Կարծում եմ՝ նման ծրագրի պարագայում մենք կարող ենք խոսել առաջընթացի և հաջորդող քայլերի մասինե,- ասել է Բանկի տարածաշրջանային տնօրենը:
Զրուցակիցներն անդրարձել են նաև ծրագրերի իրականացման ընթացքին,
ժամկետներին և ըստ փուլերի դրանց իրականացման հնարավորություններին:
Օլաֆ Զիմելկան պատրաստակամություն է հայտնել քննարկել ներկայացված հարցերն ու առաջարկները՝ հետագա քայլերը նախանշելու համար:
Հիշեցնենք, որ KfW-ն Հայաստանի խոշոր դոնորներից մեկն է: Վերջին 20 տարում 14 ծրագրերի գծով KfW ներդրումները կազմել են շուրջ 500 մլն եվրո, այդ թվում` ՓՄՁ, ագրոհատվածի, էներգահամալիրի, բնապահպանության և ֆինանսավարկային ոլորտներում: Բանկի հանդեպ Հայաստանի պարտքը
2017 թ. ապրիլի 1 –ին կազմել է 213.2 մլն (ՀՀ արտաքին ընդհանուր պարտքի 4.4%-ը)՝ 6,4% տարեկան աճով:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |