Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը 2018 թվականից նախատեսում է մեկնարկել նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագիրը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ծրագրով նախատեսվում է տարեկան շուրջ 207 հա ինտենսիվ նոր այգիների հիմնում, ինչը թույլ կտա հնդավոր պտղատեսակների ներմուծումը փոխարինել տեղական արտադրությամբ:
«Ինտենսիվ այգիների հիմնումը կարող է շատ շահավետ լինել, քանի որ նման այգիների բերքն ավելի բարձրարժեք է, իսկ իրացումը՝ երաշխավորված», - նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն Արարատի մարզ կատարած այցի ընթացքում: Նախարարը նաև տեղեկացրել է, որ ծրագրին կարող են դիմել բոլոր ցանկացողները: Ծրագրի պայմաններն են՝ գյուղացիական տնտեսություններին տրամադրվելու է տարեկան 5% տոկոսադրույքով վարկ, վարկը տրամադրվելու է 5 տարի ժամկետով,վարկը տրամադրվելու է առավելագույնը 10 հեկտարի վրա այգի հիմնելու համար:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, որ Հայաստանի կառավարության նպատակը 2017-2022 թթ. ագրոհատվածում համախառն արտադրանքի տարեկան առնվազն 5% աճի ապահովումն է: Առաջիկա հնգամյակի միջոցառումնեիր ծրագրի համաձայն, գյուղատնտեսության զարգացմանն ուղղված կառավարության գործողությունները նպատակաուղղված կլինեն բուսաբուծության զարգացմանը` սերմերի արտադրության սելեկցիոն կայանների հզորությունները մեծացնելու ճանապարհով: Կայուն բերք ապահովելու համար կառավարությունը նախատեսում է անցկացնել բույսերի պաշտպանությանը նպատակաուղղված միջոցառումներ, այդ թվում` վնասատուների դեմ պայքարին ուղղված քայլեր: 2018-2022 թթ. ակնկալվում է գյուղացիների համար պարարտանյութերի լայն տեսականու մատչելիության ապահովման ծրագրի իրագործում: Մինչև տարեվերջ կմշակվի և 2018-2022 թթ. կիրագործվի ինտենսիվ այգիների ստեղծմանը պետական աջակցության ծրագիր` դրանց մակերեսը հասցնելով մինչև 100 հա:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |