Արմինֆո. Հուլիսի 21-ին տեղի է ունեցել ԱՀ կառավարության աշխատակազմի կողմից հայտարարված «Արցախէներգո» ՓԲԸ մասնավորեցման մրցույթը, որը վարում էր կառավարության աշխատակազմի պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Գագիկ Իսրայելյանը:
Ինչպես ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մրցույթին մասնակցելու համար սահմանված ժամկետում հանձնաժողով է ներկայացվել երկու հայտ՝ «Միավորված էներգետիկ ընկերության» և «Ինտեկո էներգո» ընկերությունների կողմից:
Մրցույթում հաղթող ճանաչված «Միավորված էներգետիկ ընկերության» գլխավոր տնօրեն Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ իրենք պարտավորվում են «Արցախէներգո» ընկերությունում 5 տարվա ընթացքում կատարել 2 մլրդ 700 մլն դրամի ներդրում, առնվազն մեկ տարի պահպանել աշխատավարձի ֆոնդը և նվազագույն աշխատավարձը հասցնել 75 հազար դրամի, առաջիկա երեք տարվա մեջ չբարձրացնել սակագները և այլն:
Մրցույթի ավարտին հանձնաժողովի անդամները շնորհավորել են «Միավորված էներգետիկ ընկերության» ներկայացուցիչներին և հաջողություններ մաղթել նրանց՝ հանրապետության համար ռազմավարական նշանակության բնագավառներից մեկի զարգացման ապահովման գործում:-
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |