Արմինֆո. 2016 թվականին ՀՀ նախագահի աշխատակազմին հատկացվել է 4,6 միլիարդ դրամ, որի 5%-ը տնտեսվել է և 439 մլն.դրամ վերադարձվել պետական բյուջե: Այս մասին այսօր ընթացող բյուջետային լսումների ընթացքում ՀՀ խորհրդարանում հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը:
Նա նշել է, որ գործուղումներին հատկացվել է 663 մլն դրամ: Նախագահն ամբողջ տարվա ընթացքում կատարել է 18 այցելություն: Հայաստան են այցելել Չեխիայի և Իրանի ղեկավարը, Հռոմի Պապը, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահներ:
Հաշվետու տարում, Հանրապետության Նախագահի ստորագրմանն է ներկայացվել 264 օրենք, 149 միջազգային պայմանագիր: Նա ստորագրել է 1265 հրամանագիր, 276 հրաման: ՀՀ նախագահը հանդիպել է օտարերկրյա 90 պետությունների բարձրաստիճան պաշըոնյաների, 50 դեսպանների, Սփյուռքի ներկայացուցիչների հետ:
Հաշվետու տարում ՀՀ ԱԺ աշխատակազմին հատկացվել է 4 մլրդ 787 դրամ, ծախսվել է 4 մլրդ 766 մլն դրամը, 22 մլն-ը վերադարձվել է պետական բյուջե: Հատկացված միջոցներից 192,5 մլն.դրամն ուղղվել է Հայաստանի անդամակցության վճարներին միջազգային խորհրդարանական կազմակերպություններում: Իսկ 3 մլրդ 325 մլն դրամ ուղղվել է ԱԺ աշխատակազմի աշխատավարձերին:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |