Արմինֆո. ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը մի շարք ավիաընկերությունների ամռան ընթացքում զբոսաշրջային ուղղություններով ոչ կանոնավոր չվերթներ իրականացնելու թույտվություն է տրամադրել:
Հաղորդագրության համաձայն, ՔԱԳՎ, մասնավորապես, թույլտվություն է տրամադրել «Էկոտուր» զբոսաշրջային ընկերությանը` հուլիսի 5-ից մինչև օգոստոսի 30-ը ուղիղ օդային հաղորդակցություն կազմակերպել Երևանի և Վառնայի (Բուլղարիա) միջև: Հուլիսի 6-ից մինչև օգոստոսի 29-ը նույն ուղղությամբ վեց չվերթ կիրականացվի «Եվրոստան ույուտ» ընկերության պատվերով: «Արայ տուր» ընկերությունը հուլիսի 17-ից մինչև օգոստոսի 28-ը մտադիր է կազմակերպել զբոսաշրջային ուղևորություններ դեպի Հուրգադա (Եգիպտոս), իսկ հուլիսի 17-ին` նաև թռիչք դեպի Շարմ էլ Շայխ: Ծրագրի շրջանակում նախատեսվում են նաև թռիչքներ դեպի Բարսելոնա, Բուրգաս , Քորֆա, Վենետիկ, Ռոդոս, Լառնակա և այլ քաղաքներ:
RUB | 4.22 | 0.06 |
USD | 387.63 | -0.37 |
EUR | 414.92 | -1.29 |
GBP | 485.04 | -1.51 |
CAD | 282.47 | -1.03 |
JPY | 25.00 | 0.27 |
CNY | 53.53 | -0.05 |
CHF | 425.22 | -0.50 |