Արմինֆո. Հայաստանը 2018 թվականից կմիանա եվրոպական REX-ЕС (Registered Exporter System) համակարգին, որը հայկական տնտեսվարողներին կտրամադրի արտոնյալ առևտրի ևս մեկ հնարավորություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Արդյունքում՝ «Արտադրված է Հայաստանում» պիտակով սնունդ, խմիչք, ձկնամթերք, տեքստիլ ու լեռնամետալուրգիական ապրանք Եվրոպա արտահանելու համար կարիք չի լինի ներկայացնել ծագման սերտիֆիկատ»,-նշել է վարչապետը, ընդգծելով, որ 2016 թվականին Հայաստանից Եվրամիություն է արտահանվել 342 միլիոն եվրոյի ապրանք, որից 128 մլն.եվրոն – GSP+ արտոնյալ ռեժիմով:
Նշենք, որ REX-ն իրենցի ներկայացնում է ապրանքների ծագման սերթիֆիկացման համակարգ, որը 2017 թվականի հունվարի 1-ից կիրառվում է որպես Եվրոպական Միության նախասիրությունների ընդհանրացված համակարգ (GSP +) և հիմնված է տնտեսական օպերատորների ինքնասերթիֆիկացման սկզբունքի վրա:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2017 թվականի հունվար-ապրիլին Հայաստանից արտահանված ապրանքների ծավալը կազմել է $ 182,6 մլն, տարեկան աճը`21,5%:
RUB | 4.17 | -0.05 |
USD | 387.81 | -0.27 |
EUR | 415.62 | -0.67 |
GBP | 485.89 | 0.32 |
CAD | 284.05 | -0.11 |
JPY | 24.88 | 0.13 |
CNY | 53.56 | 0.01 |
CHF | 425.46 | 0.12 |