Արմինֆո. Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը Արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանի և Ներդրումների գծով տնօրեն Ավետիք Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է հայկական առաջին պլանշետների և սմարթֆոնների արտադրող «Թեքնոլոջի Էնդ Սայնս Դայնամիքսե (TSD) ընկերություն, ծանոթացել զարգացման ծրագրերին։ Շրջայցից հետո «TSDե-ի ղեկավարների հետ քննարկել են Հիմնադրամի աջակցության հնարավորությունները։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունը, 2017 թ. սեպտեմբեր-հոկտեմբերին նախատեսվում է Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող ավտոարշավ անցկացնել եվրոպական 22 երկրի 37 քաղաքում։
«Պետական և մասնավոր հատվածի գործընկերության ձևաչափով պատրաստ ենք աջակցելու թիրախային 17 երկրներում ՏՏ ներկայացուցչությունների ստեղծմանը»,- նշել է ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։ Ի դեպ, արդեն 4 երկրում այդպիսի ներկայացուցչություններ են բացվել: Գործարարի հետ քննարկել են նաև ընկերության գործունեության ընթացքում առաջացող խնդիրները՝ լուծման նպատակով։
RUB | 4.22 | 0.06 |
USD | 387.63 | -0.37 |
EUR | 414.92 | -1.29 |
GBP | 485.04 | -1.51 |
CAD | 282.47 | -1.03 |
JPY | 25.00 | 0.27 |
CNY | 53.53 | -0.05 |
CHF | 425.22 | -0.50 |