Արմինֆո.Երևանը երկրորդ տեղում է ռուսաստանցիների համար ամենաէժան էքսկուրսիոն ուղղությունների ցանկում առաջիկա ամռանը:
Ուևորությունը դեպի Հայաստանի մայրաքաղաք, ապրելու հետ միասին, ամռանը նրանց վրա կնստի 22,8 հազար ռուբլի, նշվում է BSI Group-ի ուսումնասիրության մեջ: Արժեքօ մեջ մտնում է Մոսկվա - Երևան-Մոսկվա թռիչքի արժեքը, եռօրյա ապրելը երեք աստղանի հյուրանոցում, տեղափոխությունն օդանավակայնաից հյուրանոց և ետ, ինչպես նաև զբոսաշրջային ծառայությունը: Ցանկի առաջին տեղում է Մինսկը, որտեղ մեկ անձի հանգստի արժեքը կազմում է մոտ 18,5 հազար ռուբլի: Եռյակում է նաև Չեխիայի մայրաքաղաք Պրահան, որտեղ այդ գումարը կազմում է 22,9 հազար ռուբլի: Չորրորդ տեղում է Թբիլիսին (23.5 հազար ռուբլի), հինգերորդն է Բուդապեշտը (23.8 հազ.ռուբլի), իսկ վեցերորդն է Հռոմը (25.7 հազար ռուբլի):
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |