Արմինֆո. 2017թ. մայիսի 27-ից 29-ը «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում` Հ.Հակոբյան 3 հասցեում (Մերգելյան ինստիտուտի տարածք), LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության աջակցությամբ կազմակերպում է «ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀ EXPO 2017» 11-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը` նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ցուցահանդեսի մամուլի ծառայությունից, եռօրյա ցուցահանդեսի ընթացքում «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրը պարուրված կլինի տոնական մթնոլորտով, որտեղ յուրաքանչյուրը կհայտնվի մանկության զարմանահրաշ աշխարհում: Ցուցահանդեսին մասնակից 70-ից ավել կազմակերպություններ Հայաստանից, Ռուսաստանից և Բելառուսից ներկայացնում են հագուստ, կոշիկ, խաղալիքներ, գրասենյակային և դպրոցական պարագաներ, քաղցրավենիք, պաղպաղակ, զարգացնող և ուսուցանող խաղեր, կրթօջախներ, ուսումնական ձեռնարկներ և գրքեր, բժշկություն երեխաների համար, ատրակցիոններ և այլն: Ցուցահանդեսին մասնակցում են նաև մանկատներ, որտեղ երեխաները ներկայացնում են իրենց ձեռքի աշխատանքները:
«ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀ EXPO 2017» -ը կուղեկցվի հետաքրքիր մշակույթային ծրագրերով`ֆոտոմրցույթ միստր և միսս «Ժպտերեսիկ», մրցույթ լավագույն նկար «Փոքրիկ նկարիչ» մեծ շոու ծրագիր:
Ցուցահանդեսի նպատակներն են` ապրանքների և ծառայությունների ներկայացում,
նոր գործնական կապերի հաստատում, ոլորտի զարգացում, արտադրողների և մասնագետների ներգրավում, երեխաների համար նախատեսված ապրանքների տեսականիով հայաստանյան շուկայի հարստացում:
Ցուցահանդեսի անցկացման վայրը` «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիր,
Երևան, Հ. Հակոբյան 3 (Մերգելյան իստիտուտի տարածք), անցկացման օրերը`մայիսի 2017թ. 27-29-ը, ժամը 10:00-18:00-ը: Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը կկայանա մայիսի 27-ին ժամը 12:00-ին:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |