Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ապահովագրական հատուցումների ծավալը 2017 թվականի առաջին եռամսյակում կազմել է 4,2 մլրդ. դրամ կամ $ 8.6 մլն (ըստ ապահովագրական ընկերութոյւնների հաշվետվությունների, ՀՀ ԿԲ ստանդարտներով):
Տարեկան կտրվածքով հատուցումներն աճել են 13.8%, նախորդ տարվա 13.4% աճի համեմատ: Միևնույն ժամանակ, ապահովագրական պրեմիաների գծով արձանագրվել է 0.4% տարեկան անկում, մինչև 9,5 մլրդ դրամ, կամ $ 19.7 մլն , նախորդ տարվա աճը` 1,7%: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, ապահովագրական պրեմիաների տարեկան աճ են ապահովել 5 ընկերություններ, ընդ որում, ամենամեծը` «ՌԵՍՈ»-ն`73.8% և «Նաիրի Ինշուրանսը»`53.4%, իսկ տարեկան միակ անկումն արձանագրել է «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը`16.8%:
Ըստ ապահովագրական դասերի, տարեկան ամենամեծ աճն արձանագրվել է ընդհանուր պատասխանատվության ապահովագրության հատվածում - 5.5 անգամ և ԱՊՊԱ հատվածում - 41.3% (նախորդ տարվա անկումը`4.1%), որոնց հաջորդում են` արտասահման մեկնողների ապահովագրությունը - 24.7%, ցամաքային տրանսպորտի
Օգտագործման պատասխանատվության ապահովագրությունը - 19.4%, գույքային ապահովագրությունը - 3.9%: Ապահովագրական մյուս դասերով հատուցումների տարեկան դինամիկան արձանագրել է անկում, այդ թվում` Ֆինանսական ռիսկեր - 77.2%, այլ գույքի ապահովագրություն - 58% դժբախտ պատահարներից - 24%, բեռնափոխադրումների ապահովագրություն - 16.2%, ԿԱՍԿՈ - 7.1 %, բժշկական ապահովագրություն - 4,7%: Մինչդեռ, մեկ տարի առաջ, 2016-ի I եռամսյակում ապահովագրական այս դասերով արձանագրվել էր տարեկան աճ: Մասնավորապես, ֆինանսական վնասներ – 12 անգամ աճ, գույքային վնասներ - 2,7 անգամ, առողջություն - 17.1%, ԿԱՍԿՈ - 13,3%, դժբնախտ պատահարներից - 10.6%, բեռնափոխադրումներ - 5,9%: Հատուցումներ հաշվետու ժամանակահատվածում չեն արձանագրվել վարկային ռիսկերի ապահովագրության, , օդային տրանսպորտի և դրա օգտագործման պատասխանատվության, ջրային տրանսպորտի և դրանից բխող պատասխանատվության և երաշխիքների ապահովագրության դասերում:
Ապոհավգարական հատուցումների մենամեծ ծավալն ավանդաբար արձանագրել է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը - 1,2 մլրդ դրամ (որն առաջինն է նաև պրեմիաների ծավալով): Երկրորդ տեղում է «ԻՆԳՈ Արմենիան» - 1.02 մլրդ. դրամ: Երրորդն է «Նաիրի Ինշուրանսը» - 656,1 մլն.դրամ: Այնուհետև հաջորդում են` «Սիլ Ինշուրանսը» - 546,5 մլն դրամ, «ՌԵՍՈ» - 502,3 մլն.դրամ և «Արմենիա Ինշուրանսը» - 252,2 մլն դրամ:
Ապահովագրական հատուցումների մենամեծ ծավալները բաժին են ընկել ԱՊՊԱ հատվածին - 71.14%, կամ 2.97 մլրդ դրամ, նախորդ տարի` 57.27%: Բժշկական ապահովագրության մասնաբաժինը կազմել է ընդհանուր ապահովագրական պրեմիաների 17,7%-ը կամ 739.2 մլն. դրամ, նախորդ տարի`21.13%: ԿԱՍԿՈ հատվածում ապահովագրական հատուցումները կազմել են 293.3 մլն. դրամ կամ 7.02%, նախորդ տարի` 8.61%: Ֆինանսական վնասների ապահովագրության մասնաբաժինը կազմել է 2.17% կամ 90,8 մլն դրամ, նախորդ տարի` 10.84%: Ապահովագրության մյուս դասերով ապահովագրական հատուցումները վճարման տատանվում են 2.8-23.5 մլն դրամի սահմաններում, ընդ որում, նվազագույնը` ընդհանուր պատասխանատվության ապահովագրության դասում (0.07%), իսկ առավելագույնը`գույքի ապահովագրության դասում (0.56%):
2017 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի ապահովագրական ընկերություններն ընդհանուր առմամբ արձանագրել են ավելի քան 44 հազար ապահովագրական պատահար, որտեղ բժշկական ապահովագրության մասնաբաժինը կազմել է ավելի քան 26 հազար պատահար: ԱՊՊԱ գծով արձանագրվել է 17 հազար պատահար: ԿԱՍԿՈ գծով արձանագրվել է 538 պատահար: Հայաստանի ապահովագրական շուկայում ներկայումս գործում է պարտադիր ապահովագրության 2 տեսակ, ԱՊՊԱ և բյուջետայինների պարտադիր ապահովագրությունը:
Նշենք, որ Հայաստանի ապահովագրական շուկայում ներկայումս գործում է 6 ընկերություն, որոնք աշխատում են ապահովագրական 19 դասերի լիցենզիաներից 17 դասերով, բացառությամբ` երկաթուղային տրանսպորտի և դատական ու արտադատարանական ծախսերի ապահովագրություններից: Ապահովագրական 16 դասերի լիցենզիա ունի «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը (միակն է, որ զբաղվում է ջրային տրանսպորտի ապահովագրութամբ), որին լիցենզավորման դասերի թվով հաջորդում է «Ռոսգոսստրախ Արմենիա»-ն` ապահովագրության 15 դաս (միակն է վարկային ռիսկերի ապահովագրության ոլորտում), 11 դասերի ապահովագրությամբ են զբաղվում «Սիլ Ինշուրանս», «Արմենիա Ինշուրանս» և ՌԵՍՈ ընկերությունները, և 10 դասերով` «Նաիրի Ինշուրանս» ընկերությունը: (ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 31.03.2017 թ. կազմել է 483.17 դրամ/դոլար):