Արմինֆո. ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն Հայաստանի ազգային պատկերասրահի և Marsh & McLennan ապահովագրական բրոքեր ընկերության հետ համատեղ, մայիսի 13-ին, կիրականացնի «Արվեստի ապահովագրություն» թեմայով վարպետաց դաս, որին կմասնակցեն թանգարանային ցուցադրությունների կազմակերպմամբ զբաղվող և արվեստի ոլորտում ընդգրկված ավելի քան 50 մասնագետներ։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգան Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն՝ Արման Ծատուրյանը և ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի գործադիր տնօրեն՝ Արևշատ Մելիքսեթյանը, ինչպես նաև Marsh & McLennan Ռուսաստան և ԱՊՀ երկրների փոխնախագահ, մարքեթինգի գծով տնօրեն՝ Արմեն Գյուլումյանը։ Միջոցառմանը ներկա կգտնվի նաև Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար՝ Արմեն Ամիրյանը։
Վարպետաց դասի նպատակն է ներկայացնել Արվեստի ապահովագրության առանձնահատկությունները, արդիականությունը և կարևորությունը։ Վարպետաց դասը կանցկացնեն միջազգային ճանաչում և ավելի քան 30 տարվա փորձ ունեցող Marsh & McLennan ընկերության մասնագետները։ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն Մարշ ընկերության հետ երկարատև համագործակցության արդյունքում պարբերաբար կազմակերպում է վարպետաց դասեր։
Միջոցառման ավարտին մասնակիցներին կհանձնվեն սերտիֆիկատներ։
ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին։ Այն մատուցում է ապահովագրական ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ շուկայում գրավելով առաջատարի դիրք։ Այս տարի ընկերությունը տոնում է իր գործունեության 20-ամյակը։ Ընկերությունը պարբերաբար հանդես է գալիս Հայաստանի զարգացմանը խթանող տարատեսակ նախաձեռնություններով։ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն իր վրա է վերցնում կարևորագույն առաքելություն՝ նպաստել երկրի զարգացմանը և մարդկանց բարօրությանը՝ կառուցելով ամուր և մնայուն ապագա։
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |