Արմինֆո. Հայաստանում ընթացիկ շաբաթվա ընթացքում թանկարժեք մետաղների գների աճը կազմել է 0.9%, նախորդ շաբաթվա`0.1% համեմատ: Դրական տրենդը պահպանվել է ոսկու և պլատինի թանկացման հաշվին, իսկ արծաթը և պալադիումը զգալիորեն էժանացել են:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, 2017 թվականի ապրիլի 24-30-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը – 19956,97 դրամ (շաբաթվա աճը`0.9%), արծաթ – 283.44 դրամ (շաբաթվա անկումը`0.3%), պլատինիում – 15232.99 դրամ (շաբաթվա աճը` 1.9%), պալադիում – 12306.55 դրամ (շաբաթվա անկումը`1.3%):
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |