Արմինֆո. 2016 թվականին Հայաստանը 20,9%-ով ավելացրել է մարդատար ավտոմեքենաների ներմուծումը` մինչև 33 հազար հատ: Իսկ արժեքային արտահայտությամբ մարդատար ավտոմեքենաների ներմուծումը հաշվետու տարում կրճատվել է 2,1%-ով` 130.6 մլն դոլար: Այդ մասին վկայում են Հայաստանի մաքսային ծառայության տվյալները:
Ընդ որում, արտահանման դինամիկան դրսևորում է դրական թրենդ ինչպես քանակական, այնպես էլ արժեքային արտահայտությամբ: Մասնավորապես, 2016 թվականին Հայաստանից արտահանվել է ընդամենը 1800 մարդատար ավտոմեքենա, ինչը 15 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Արտահանված մարդատար ավտոմեքենաների մաքսային արժեքը ավելացել է 3 անգամ` մինչև 7.7 մլն դոլար:
ՀՀ մաքսային ծառայության հաշվետվության համաձայն, Հայաստան մարդատար ավտգոմեքենաներ են ներկրվել, հիմնականում Ռուսաստանից, (52,1%), Գերմանիայից (21,2%) ևւ Ճապոնիայից (19,7%), իսկ նմացած ծավալը բաժին է ընկել ԱՄՆ-ին, Կորեային, Թուրքիային, Կանադային և այլն: Իսկ մեքենաներ են արտահանվել առավելապես Ռուսաստան (97,3%):
Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին Հայաստանը մարդատար ավտոմեքենաների ներմուծումը կրճատել է 38,4%-ով, մինչև 27.3 հազար հատ: Արժեքային արտգահայտությամբ մարդատար ավտոմեքենաների ներմուծումը 2015 թվականին կրճատվել է 52,2%-ով` մինչև 133.4 մլն դոլար: 2015 թվականին Հայաստանից արտահանվել է ընդամենը 120 մարդատար ավտոմեքենա` 36,8% տարեկան անկմամբ: Արտահանված մարդատար ավտոմեքենաների մաքսային արժեքը կրճատվել է 28,2%-ով, մինչև 2.6 մլն դոլար:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
RUB | 4.16 | -0.01 |
USD | 388.00 | 0.19 |
EUR | 416.21 | 0.59 |
GBP | 486.55 | 0.66 |
CAD | 283.50 | -0.55 |
JPY | 24.73 | -0.15 |
CNY | 53.58 | 0.02 |
CHF | 425.72 | 0.26 |