Արմինֆո. 2017 թվականին Շիրակի մարզում նախատեսվում են 40-45 մլն դոլարի ներդրումներ: Այս մասին ընտրողների հետ հանդիպմանը մարտի 26-ին Գյումրիում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, նախընտրական քարոզարշավի շրջանակներում:
Վարչապետը հիշեցրել է, որ կառավարությունը մտադիեր է իրականացնել մոտ 3.2 մլրդ.դոլարի ներդրումային ծրագիր, որից մոտ 840 մլն.դոլարը - այս տարի: «Այս տարի Գյումրիում ակնկալվում է ներդնել 40-45 մլն.դոլար, ինչպես նաև ավելի քան 30 ծրագրերի իրականացումը, որոնք կապահովեն 2 հազար նոր աշխատատեղերի ստեղծում: Վստահ եղեք, որ մենք անպայման կկատարենք մեր խոստացածը», - ասել է Կարապետյանը:
Ինչպես հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանն Արագածոտնի մարզի ընտրողների հետ հանդիպման ընթացքում, 2017 թվականին մարզում ակնկալվում է 44 մլն. դոլարի 23 ծրագրերի իրականացում: Այդ նախագծերի իրականացումը կստեղծի 1000 նոր աշխատատեղ, - ասել է նա: Ըստ նրա, հասկանալով, որ դրանով կտրվի երկրում կայունության փուլի մեկնարկը, իրենք գիտակցում են, որ բարեփոխումները հանդիպելու են լուրջ ընդդիմության: «Այդ դեպքում մենք էլ կցոցաբերենք կոշտություն», - ասել է Կարապետյանը: - կ –
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |