Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ղեկավարներին: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի նախաձեռնությամբ կազմակերպված աշխատաժողովին մասնակցելու նպատակով:
Ողջունելով պատվիրակության այցը մեր երկիր՝ վարչապետ Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ ԵԱՏՄ անդամ երկրների ՏՏ բնագավառի ղեկավարների մասնակցությունը հերթական աշխատաժողովին նոր խթան կհաղորդի ոլորտում ծավալված համագործակցությանը: «Մենք համատեղ ստեղծել ենք լավ ներուժ ունեցող ակումբ և կարևորում ենք ԵԱՏՄ շրջանակում տեղեկատվական տեխնոլոգիաների ու թվայնացման ոլորտում համաձայնեցված քաղաքականության իրականացումըե, - ասել է կառավարության ղեկավարը՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:
ԵԱՏՄ անդամ երկրների ՏՏ ոլորտի ղեկավարները շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ Հայաստանում հանդիպում անցկացնելու նախաձեռնության և պատշաճ ընդունելության համար: Նրանք նշել են, որ նման աշխատանքային հանդիպումները լավ հարթակ են՝ ոլորտին վերաբերող հարցերը քննարկելու և ինչպես ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր երկրում, այնպես էլ միության շրջանակում տնտեսական աճի զարգացման նախադրյալներ ձևավորելու համար: ԵԱՏՄ անդամ երկրների ՏՏ ոլորտի ղեկավարները ՀՀ վարչապետին տեղեկացրել են, որ աշխատաժողովի շրջանակում նախատեսվում է անդրադառնալ թվայնացման և ՏՏ բնագավառում փոխգործակցության օրակարգին,ինչպես նաև յուրաքանչյուր անդամ երկրում համակարգման մարմնի ստեղծմանը վերաբերող հարցերին:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |