Արմինֆո. Այսօր Հայաստանն, ունենալով բարձրակարգ մասնագետներ, բարձր որակի դեղորայք արտադրելու համար չունի համապատասխան տեխնիկա և հումք: ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում նման կարծիք է հայտնել «ԱրմՖարմ» դիստրիբյուտորական ընկերության ներկայացուցիչ Լուսինե Գարեգինյանը Էքսպո-2017 «Առողջապահություն և դեղագործություն» ցուցահանդեսի շրջանակներում:
«Իմ կարծիքով, այսօր Հայաստանը չի հանդիսանում այնպիսի երկիր, որն արտադրում է այնպիսի դեղամիջոցներ, որոնք պահանջարկ ունեն ներքին շուկայում, ինչպես նաև արտասահմանում: Մենք դեռ չենք գտնվում այդ փուլում, մենք չունենա այդ հնարավորությունները»,-ընդգծել է նա:
Մասնավորապես, փորձագետը նմշել է, որ դեղամիջոցների մեծ մասը ԱրմՖարմը ներմուծում է Հնդկաստանից և Ուկրաինայից, իսկ ավելի քիչ` Ռուսաստանից և Իտալիայից, ինչը, նրա կարծիքով, կապված է պահանջարկի հետ: «Անցյալ տարի մենք կարողացանք ավեացնել ծավալները Հնդկաստանից և Ուկրաինայից, նոր գործընկերների հետ կապերի հաստատման միջոցով»,-նկատել է Գարեգինյանը: Նա ընդգծել է, որ ԱրմՖարմը հանդիսանում է Կորվալոլի և Բորո-պլյուսի առաջին ներմուծողը:
Նրա խոսքով, այսօր ընկերությունը ներմուծված դեղամիջոցները մատակարարում է մայրաքաղաքի և մարզերի, ինչպես նաև ԼՂՀ դեղատներին: Բացի այդ, ընկերությունը մասնակցում և հաղթում է Հայաստանի հիվանդանոցների կողմից դեղամիջոցների մատակարարմանն ուղղված մրցույթներին:
Նշենք, որ ԱրմՖարմ դեղագործական ընկերությունը հիմնվել է 1997 թվականին և առաջատարներից մեկն է Հայաստանում: Ընկերությունն ունի դեղատների ցանց, զբաղվում է մեծածախ և մանրածախ առևտրով, ներմուծումով և արտահանումով:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2016 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանի դեղագործական ոլորտում արտադրության աճել է 6%, մինչև 8.1 մլրդ դրամ, նախորդ տարվա 25.1% աճի փոխարեն:
RUB | 4.17 | -0.05 |
USD | 387.81 | -0.27 |
EUR | 415.62 | -0.67 |
GBP | 485.89 | 0.32 |
CAD | 284.05 | -0.11 |
JPY | 24.88 | 0.13 |
CNY | 53.56 | 0.01 |
CHF | 425.46 | 0.12 |