Արմինֆո. Փետրվարի 23-ին արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը մասնակցեց Չինաստանի պետական կառույցների, խոշոր ձեռնարկությունների, գործարար ասոցիացիաների ղեկավարների և տարբեր երկրներում Չինաստանի դիվանագետների հետ առցանց համաժողովին: Համաժողովը նվիրված էր Հայաստանում առևտրա-ներդրումային միջավայրի խնդիրներին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, ԱԳ նախարարի տեղակալը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի տնտեսության կառուցվածքը, տնտեսական ներկայիս իրավիճակը և զարգացման միտումները: Նա տեղեկացրեց Հայաստանում ներդրումային միջավայրի և տնտեսական գործունեություն ծավալելու պայմանների մասին:
Ռոբերտ Հարությունյանն անդրադարձավ նաև հայ-չինական միջկառավարական հանձնաժողովին, որի շրջանակներում քննարկում է երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի բարելավման խնդիրները, այդ թվում գործարարությամբ զբաղվելու տեսանկյունից, ինչպես նաև ներդրումային և այլ համագործակցության ծրագրեր:
Ռոբերտ Հարությունյանը նշեց նաև, որ Չինաստանի քաղաքացիները կարող են մուտքի արտոնագիրը ստանալ ՀՀ տարածք մուտք գործելուն պես, ինչը կարևոր խթան կհանդիսանա զբոսաշրջության զարգացման համար:
Համաժողովի ընթացքում քննարկվեցին գյուղատնտեսության, սննդարդյունաբերության, քիմիական, էլեկտրական սարքավորումների ոլորտներում հնարավոր համագործակցության հեռանկարները: Առանձնակի ուշադրություն դարձվեց Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության արդյունքում ստեղծված առևտրային հնարավորություններին:
Համաժողովի ժամանակ չինական գործընկերների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել նմանատիպ ձևաչափով քննարկումները:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |