Արմինֆո. Զբոսաշրջության պետական կոմիտեն յուրօրինակ սթարտափ է, որը դեռ կկատարի իր թռիչքը: Այս մասին փետրվարի 24-ին կայացած մամուիլ ասուլիսում հայտրարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նմախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի ղեկավար Զարմինե Զեյթունցյանը, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Նա պարզաբանել է, որ այսօր Հայաստանի տուրիստական իմիջի բարձրացումը հանդիսանում է Կոմիտեի ուղղակի խնդիրը: Այս նպատակով, ըստ նրա, առաջին հերթին կգործարկվի Կոմիտեի ռուսալեզու պաշտոնական կայքը, ինչը կբարձրացնի Հայաստանի մասին տեղեկատվության մատչելիությունը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար: Բացի այդ, նախատեսվում են հայտնի բլոգերների, լրագրողների այցելությունները, որոնք իրենց տեղեկատվական հարթակներում կհրապարակեն հետաքրքիր հոդվածներ Հայաստանի մասին, հավելել է նա: «Մի քանի օրից Ռուսաստանից կժամանեն ամենահայտնի մեդիա- կորպորացիաների ներկայացուցիչներ, որոնք 3-4 օրվա ընթացքում կնկարահանեն ձմեռային զբոսաշրջության հնարավորությունների մասին հոլովակներ, իսկ սեպտեմբերին նյութեր կպատրաստեն Հայաստանի ամբողջ զբոսաշրջության մասին», - ասել է նա:
Նրա խոսքով, երկրի ճանաչելիության բարձրացման նպատակով աշխարհի տուրիստական քարտեզի վրա այս տարի նախատեսվում է նաև կազմակերպել տուրիստական Road Show Ռուսաստանում: «Մենք կներկայացնենք Հայաստանը ոչ միայն Մոսկվայում և
Սանկտ Պետերբուրգում, այլ նաև ՌԴ մյուս միլիոնանոց քաղաքներում», - նկատել է Զեյթունցյանը:
Միևնույն ժամանակ, պետական կոմիտեի ղեկավարը հաղորդել է, որ շուտով Հայաստան կժամանի մի հայտնի բլոգեր, աշխարհում հայտնի լավագույն խոհարարական գրքերի հեղինակ: «Ես առայժմ չեմ ուզում նշել նրա անունը: Բայց այցից հետո կհրապարակվի գիրքը, որտեղ հայկական խոհանոցից բացի հեղինակը կանդրադառնա նաև Հայաստանի մասին մյուս հետաքրքիր փաստերին», - ասել է նա, նշելով, որ այդ գիրքը կթողարկվի հաջորդ տարվա դեկտեմբերին: «Նա այստեղ կմնա մեկ ամիս, և արդեն հաստատված են նրա երթուղիները: Ընդ որում, Հայաստանում նրա այցելության ազդեցությունը և արդյունքները կզգացվեն մեկուկես տարի անց », - ավելացրել է Զեյթունցյանը:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |