Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների պրեմիաները 2016 թվականին աճել են 6.8%, իսկ ապահովագրական ահատուցումները նվազել են 13.7%: 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապահովագրական պրեմիաների ընդհանուր ծավալը կազմել է 32.2 մլրդ դրամ, իսկ ապահովագրական հատուցումների ծավալը`14,1 մլրդ դրամ (թվերը բերված են ապահովագրական ընկերությունների հաշվետվություններից, համաձայն միջազգային ստանդարտների`IFRS):
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, արդյունքում, ապահովագրական համակարգը 2016 թվականը եզրափակել է 3.6 մլրդ.դրամ զուտ շահույթով, ապահովելով 34% աճ: Պրեմիաների անկումը հաշվետու տարվա ընթացքում արձանագրվել է 6 գործող ապահովագրական ընկերություններից մեկում, մինչդեռ ապահովագրական հատուցումների անկում է արձանագրվել 2 ընկերությունում: Ըստ ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների, ըստ ՀՀ ԿԲ ստանդարտների, ապահովագրական պրեմիաները կազմել են 32.9 մլրդ դրամ (տարեկան աճը`5%), իսկ հատուցումները`14.2 մլրդ դրամ (տարեկան աճը`4.9%):
Ապահովագրական պրեմիաների ծավալով առաջին տեղում է «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը`9,3 մլրդ դրամ: Երկրորդ տեղում է «ԻՆԳՈ Արմենիան» - 8,6 մլրդ. դրամ, իսկ երրորդն է «Նաիրի Ինշուրանսը» - 5,7 մլրդ դրամ: Այնուհետև հաջորդում են` «Սիլ Ինշուրանսը» - 3,7 մլրդ. դրամ, «ՌԵՍՈ» ընկերությունը - 3.1 մլրդ. դրամ և «Արմենիա Ինշուրանսը» - 1.7 մլրդ դրամ:
Ապահովագրական պրեմիաների կառուցվածքում ավանդաբար ամենամեծ բաժինն ընկել է ԱՊՊԱ հատվածին - 55.3% կամ 18,2 մլրդ դրամ (տարեկան աճը`3.5%): Բժշկական ապահովագրության հատվածքում (այդ թվում նաև կամավոր) ապահովագրական պրեմիաները կազմել են 5.5 մլրդ. դրամ կամ պրեմիաների 16,8% -ը (տարեկան աճը`8,3%): Գույքային ապահովագրության մասնաբաժինը կազմել է 10.02% կամ 3,3 մլրդ. դրամ (տարեկան աճը`9.5%): ԿԱՍԿՈ (ցամաքային տրանսպորտի ապահովագրություն) հատվածում ապահովագրական ընկերությունների հավաքած պրեմիաները կազմել են 1,9 մլրդ. դրամ կամ ընդհանուր պրեմիաների 5.9%-ը (տարեկան անկումը`10.2%):
Իսկ մնացած ապահովագրական դասերով Հայաստանի ապահովագրողների պրեմիաների կազմել են 3,9 մլրդ դրամ: 4 ապահովագրության դասերով (ջրային տրանսպորտի ապահովագրություն, ջրային տրանսպորտի շահագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն, երաշխիքների և վարկերի ապահովագրություն) ապահովագրական ընկերությունները ոչ մի պայմանագիր չեն կնքնել: Հարկ է նշել, որ վարկային ռիսերի ապահովագրությամբ Հայաստանում զբաղվում է միայն «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը, իսկ ավիացիոն տրանսպորտի ապահովագրության հատվածում`«Ռոսգոսստրախ Արմենիա» և «Ինգո Արմենիա» ընկերությունները:
Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին Հայստանի 6 ապահովագրական ընկերությունների ապահովագրական պրեմիաներն աճել էին 2,8%, իսկ ապահովագրական հատուցումները նվազել էին` 37,1%, ինչի արդյունքում զուտ շահույթն աճեց 71%: Այս երեք ցուցանիշներով նույնպես առաջատարն է`«Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը: 6 ապահովագրական ընկերությունների ապահովագրական պրեմիաների կառուցվածքում ԱՊՊԱ մասնաբաժինը կազմել էր 56.1%, բժշկական ապահովագրությունը` 16,3%, գույքի ապահովագրությունը`9.6%, ԿԱՍԿՈ`6.9%: Մնացած ապահովագրական 9 դասերով ապահովագրական պրեմիաների ծավալը կազմել է 3,5 մլրդ դրամ, զրոյական ցուցանիշով 4 ապահովագրական դասերով (ջրային տրանսպորտի ապահովագրություն, ջրային տրանսպորտի շահագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն, երաշխիքների և վարկերի ապահովագրություն):
Նշենք, որ Հայաստանի ապահովագրական շուկայում ներկայումս գործում են 6 ընկերություններ, որոնք ապահովագրական աշխատում են 19 դասերի լիցենզիաներից 17 դասերով, բացառությամբ` երկաթուղային տրանսպորտի և դատական ու արտադատարանական ծախսերի ապահովագրություններից: Ապահովագրական 16 դասերի լիցենզիա ունի «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը (միակն է, որ զբաղվում է ջրային տրանսպորտի ապահովագրութամբ, որին ըստ լիցենզավորման դասերի թվով հաջորդում է «Ռոսգոսստրախ Արմենիա»-ն` ապահովագրության 15 դաս (միակն է վարկային ռիսկերի ապահովագրության ոլորտում), 11 դասերի ապահովագրությամբ են զբաղվում «Սիլ Ինշուրանս», «Արմենիա Ինշուրանս» և ՌԵՍՈ ընկերությունները, և 10 դասերով` «Նաիրի Ինշուրանս» ընկերությունը: (ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 30.09.2016 թ. կազմել է 474.46 դրամ/դոլար):