Արմինֆո. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հրավերով հունվարի 24-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Նախատեսվում է քննարկել հայ-ռուսական համագործակցության օրակարգը:
ՀՀ և ՌԴ վարչապետերը կանդրադառնան նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում երկու երկրների ինտեգրացիոն համագործակցությանը, ինչը կնպաստի տարբեր ուղղություններով հայ-ռուսական փոխգործակցության ամրապնդմանն ու խորացմանը
ՌԴ կառավարության կայքում զետեղված հաղորդման համաձայն, հանդիպման օրակարգում ներառված են ռուս-հայկական համագործակցության արդիական հարցերն առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար, ինչպես նաև համատեղ ներդրումային նախագծերի իրագրծման ոլորտներում: Զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի և Հայաստանի ինտեգրացիոն փոխգործակցությանը ԵԱՏՄ շրջանակում: Բանակցությունների արդյունքում նախատեսվում է միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրում, որոնք նպատակաուղղված են ռուս-հայկական հարաբերությունների հետագա ամրապանդմանը տարբեր բնագավառներում:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |